ց

Պատկերացրու՛, դու Հայաստանի կրթության նախարարն ես, գործուղվել ես այլ երկիր։ Սեմինարի ընթացքում պետք է ներկայացնես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական ծրագրերն ու գործունեությունը։ Մտածի՛ր, թե բլոգումդ ինչպես դա ներկայացնես։

Ես Հայաստանի կրթության նախարարն եմ՝ Արմեն Աղաջանյանը: Ձեր երկրում՝ Չինաստանում գործուղման եմ։ Այս սեմինարի ընթացքում պետք է ներկայացնեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական ծրագրերն ու գործունեությունը։ «Մխիթար Սեբաստացին» տարբերվում է իմ երկրի ուրիշ դպրոցներից:  Ես կփորձեմ հնարավորինս շատ բան  պատմել կրթական համալիրի մասին: Սա յուրահատուկ դպրոց է, որովհետև այնտեղ ավելի զարգացած կերպով են երեխաները սովորում: Դասապրոցեսը երեխաների համար ավելի հետաքրքիր ու ժամանակակից դարձնելու համար կիրառվում է համակարգչային ուսուցում. բացատրեմ ինչպես.  դպրոցում բոլորը օգտվում են համացանցից, ներբեռնում են դասագրքերը թվային գրադարանից և գրքերը ուսապարկերում պահելու փոխարեն, ամբողջը տեղավորում են իրենց նոթբուքերում: Երեխաները ունեն ելեկտրոնայի հասցեներ, որոնցով ստանում են տնային առաջադրանքները, որոնք պատրաստելուց հետո դասավանդողները կարողանում են տեսնել դրանք  իրենց բլոգներում: Այս դպրոցը ունի նաև երթուղայիններ, որոնք Երևան քաղաքի տարբեր ուղղություններով առավոտյան երթևեկում են և աշակերտներին վերցնում իրենց հասցեներից, տանում են նրանց դպրոց, իսկ երեկոյան երկարօրյայից հետո վերադարձնում տուն: Օրվա ընթացքում սեբաստացիները նաև սնվում են երկու անգամ ու պատրաստում դասերը: Այս ամենն իհարկե վճարովի է,  բացատրեմ ինչու. իհարկե գործում է նաև քաղաքային տրանսպորտ, բայց թաղամասը, որտեղ գտնվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, գտնվում է Հարավ Արևմտյան թաղամասում՝ Բանգլադեշում, որը այսպես է անվանվում շատ հեռու գտնվելու պատճառով: Դասերը սկսվում են 8:30 ին, որովհետև այս դպրոցն ունի նաև ընդհանուր պարապմունք: Դասերն ավարտվում են 2:20-ին, բայց դպրոցը նաև ունի այսպես կոչված երկարացված օր որտեղ երեխաները մնում և սովորում են իրենց դասերը, մասնակցում են  սպորտային խմբակների:  Բացատրեմ նաև, թե ինչ է ընդհանուր պարապմունքը. դպրոցի բոլոր աշակերները հավաքվում են Մարմարյա սրահում, կոմիտասյան երգեր են երգում, հայկական ժողովրդական պարեր են պարում: 15 ր տևողությամբ այս պարապմունքները շատ են սիրում սեբաստացիները: Մարմարյա սրահում սիրում են ժամանակ անցկացնել նաև դպրոցի հազարավոր հյուրերը: Դպրոցը ամեն ուրբաթ տարբեր երգերի,  պարերի հանդեսներ է իրականցնում, դա կոչվում է «Մեդիա ուրբաթ»: Դպրոցում կազմակերպվում են պրոֆեսիոնալ  պարի և երգի դասեր: Այստեղ երեխաները զբաղվում են խեցեգործությամբ և նկարչությամբ. կավից բաժակներ են ծեփում, տարբեր նկարներ են նկարում, ցուցահանդեսներ անում, դրանք ներկայացնում են «Մեդիա ուրբաթին»: Դպրոցում շատ են կարևորում  սպորտը՝ երեխաները  զբաղվում են  ֆուտբոլով, բասկետբոլով: Դպրոցում կան հեծանիվներ, երեխաները կարող են վարել, սուսերամարտով կարող են զբաղվել, նետաձգությամբ, հանդ բոլով: Երեխաների հետ զբաղվում են պրոֆեսիոնալ դասավանդողներ: Ծնողների համար շատ կարևոր է ճաշարանի առկայությունը, որովհետև խոհարարները պատրատում են իրենց ձեռքերով և ոչ մի վնասակար  սնունդ չի մտնում դպրոց: Առաջադեմ այս դպրոցի ամենակարեվոր առավելությունը սակայն  դասատուների ընկերությունն է  երեխաների հետ: Այստեղ շատ բարի են բոլոր ուսուցիչները և շատ հաճախ են կազմակերպում  ճամփորդությունների, ինչի շնորհիվ սեբաստացիները շատ լավ կարողանում իրենց երկիրը:  Այս դպրոցի աշակերտները տարբերվում են, որովհետև միշտ ուրախ են ու սիրում են սովորել: 

Leave a comment