Monthly Archives: May 2018

Գործնական քերականություն

 

2. Առանձին խմբերով գրի՛ր կրկնադիր և զուգադիր հետևյալ շաղկապները․

թե՛․․․թե՛,  եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ,  քանի որ․․․ուստի, և՛․․․և՛,  կա՛մ․․․կամ, ոչ միայն․․․այլև, է՛լ․․․է՛լ,  ո՛չ․․․ո՛չ,  եթե․․․ապա,  չնայած․․․սակայն,  թեև․․․այնուամեայնիվ։

կրկնադիր- թե՛․․․թե՛  և՛․․․և՛ կա՛մ․․․կամ,   ոչ միայն․․․այլև,  է՛լ․․․է՛լ

զուգադիր- եթե․․․ուրեմն,  ոչ թե․․․այլ,   քանի որ․․․ուստի, եթե․․․ապա,    չնայած․․․սակայն թեև․․․այնուամեայնիվ։

3. Առանձնացրո՛ւ և ընդգծի՛ր դերանվանական սխալ գործածության ձևերը, դիմացը գրի՛ր ճիշտը

Ինձ մոտ, իրեն – իր հետ, քեզ համար, քո – քեզ մոտ, իր համար, քո չափ, մեզ-մեր չափ, ոչ ոքու – ոչվոքի, մեզնից, ամեն մեկու, – մեկի ոմանք, որևիցե մեկը, բանն ինչումն է – խնդիրը որնե

4. Առանձին խմբերով գրի՛ր զգացական, կոչական և նմանաձայնական հետևյալ ձայնարկությունները․

թը՛շշ, քը՛շ, բը՜զզ, ճը՜ռռ, փի՛շտ, տո՛,  չրը՛խկ,  վա՜խ, փի՛շտ, չո՛շ, ա՜խ,  քը՛շ, օ՜ֆ, վո՜ւյ, ջո՛ւ-ջո՛ւ, հա՛ֆ-հա՛ֆ, ծուղրուղո՜ւ, ջա՜ն, ծո՛, միաո՜ւ, արա՛։

զգացական-  ա՜խ վո՜ւյ հա՛ֆ-հա՛ֆ

կոչական- թը՛շշ, փի՛շտ,   չո՛շ  չո՛շ, ծո՛,

նմանաձայնական-   փի՛շտ,  ճը՜ռռ  միաո՜ւ,

Advertisements

Հազարամյակի մարդը՝ Մահաթմա Գանդի

183173

 

 

 

Իմ համակողմանի փորձն ինձ համոզել է, որ չկա ուրիշ Աստված ճշմարտությունից բացի:  Մարդը չի կարող իրեն թույլ տալ օտարվել կյանքի մի որևիցե ոլորտից: Ահա թե ինչու` իմ հավատարմությունը ճշմարտությանը հանգեցրեց ինձ քաղաքականության մարզին, և առանց նվազագույն տատանման ու դրա հետ մեկտեղ համակ խոնարհությամբ կարող եմ ասել, որ նա, ով կհաստատի, թե կրոնն ընդհանուր ոչինչ չունի քաղաքականության հետ, չգիտե, թե ինչ ասել է կրոն:

1. Փոխեք ինքներդ ձեզ: «Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ» : Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: ԵՎ դրա շնորհիվ աշխարը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի  առաջ` կառչելով հին մտածելակերպից:

2. Վերահսկեք ինքներդ ձեզ: «Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել» : Այն ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել, թե ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ, կամ բացասական վերաբերվել:

3. Ներեք ուրիշներին և գնացեք առաջ: «Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ»։ Չի կարելի օգնել մեկին` պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:

4. Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի: «Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան»։

5. «Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է։Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք»: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել:

6. Եղեք համառ: «Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես»։ Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:

7. Հիշե՛ք, հումորը օգնում է դարձնել կյանքը ավելի թեթև, նույնիսկ ամենածանր պահին: «Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ»:

8. «Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց: Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը»: Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց:

9. Եղեք ներդաշնակ: «Երջանկությունը` այն է ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ»: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

Կարդացեք նաև այս նյութը

Պահքի և աղոթքի մասին գրում է.
Ճշմարիտ պահքը մաքրում է մարմինը, միտքը և հոգին: Այն խաչում է մարմինը և ազատագրում է հոգին: Անկեղծ աղոթքը կարող է հրաշքներ գործել: Այն հոգու ուժեղագույն ձգտումն է դեպի ավելի մեծ մաքրություն: Մաքրությունը, որը հասանելի է դարձել նման ճանապարհով և որը օգտագործվում է վեհ նպատակի համար վեր է ածվում աղոթքի:
Ես հավատում եմ նրան, որ չկա աղոթք առանց պահքի, ինչպես նաև չկա ճշմարիտ պահք առանց աղոթքի:
Ամբողջական(լրիվ) պահքը – դա ամբողջական ինքնահերքում է: Այն ամենամաքուր աղոթքն է ՝ «Վերցրու իմ կյանքը և թող այն մշտապես Քոնը լինի», այս բառերը խորհրդանիշ չեն և չպիտի որպես այդպիսին դիտարկվեն: Պիտի լինեն անգիտակից, երջանիկ, անվերապահ ինքնազոհաբերություն: Սննդից կամ նույնիսկ ջրից հրաժարվելը միայն սկիզբն է, նվիրման փոքրագույն մասը:

 

 

Գործնական քերականություն

 

2.Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն) և խմբավորի՛ր ըստ տեսակների։

Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց, ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։

3.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
  3. (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի
  5. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

4.Փակագծերում տրված տարբերակներից մեկը ընտրի՛ր և ընդգծի՛ր։

  1. Այսօր հայոց պատմական Արցախ աշխահը մեծ մասով ազատագրվել է ադրբեջանական գերիշխանությունից (ի շնորհիվ, շնորհիվ) հայ անձնուրաց ազատամարտիկների։
  2. Վիրավոր ըկերոջ կյանքը փրկելու համար, (փոխանակ, փոխարեն) շտապ օգնություն կանչելու, վազել էր հոր հետևից։
  3. Ի՞նչ կար այդ անհունի մեջ, այդ արծաթազօծ լույսի (ներքո, ներքև)։
  4. Փաստաբանը շատ կարճ ժամանակում հասցրեց հանգամանորեն ծանոթանալ (փաստերին, փաստերի հետ)։
  5. Այդ (հարցի վրա, հարցին) ուզում եմ անդրադառնալ մի քանի առումներով։

Դասարանում

 

1.Ընդգծի՛ր տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները։

Ամենուր, ընդառաջ, այսօր, վերջապես, դռնեդուռ, վաղ, հեռու, մեջտեղ, ուշ, այլուր, վեր, այժմ,  դանդաղ, հետզհետե,  առհավետ, դեռևս, բազմիցս, ժամ առ ժամ, արագ, ներքուստ, ընդամենը, ավել, եռակի, երիցս, ամբողջովին։

Տեղի մակբայ                                                                Ժամանակի մակբայ

ամենուրծ                                                                         այսօր

ընդառաջ                                                                          վերջապես

դռնեդուռ                                                                          վաղ

մեջտեղ                                                                             ուշ

այլուր                                                                                այժմ

վեր                                                                                  դանդաց

պհեռու                                                                          հետզհետե

անհավետ

Ձևի մակբայ                                                                  Չափի մակբայ

 

դեռևվս

2.Փակագծերում տրված տարբերաներից ընդգծի՛ր ճիշտը։

  1. Ես քեզ (առնվազն, առնվազը) ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։
  2. Բոլորը (հոտնկայս, հոտնկաց) ծափահարում էին պատանի ջութակահարին։
  3. Ցերեկը ես (մեծ մասամբ, մեծամասամբ) տանն եմ լինում։
  4. Մենք նրան (ազգովի, ազգովին) ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։
  5. Մրցույթի արդյունքներն (առայժմ, առայժմս) չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։
  6. Մեր փողոցի նոր գետնանցումը (արդեն, այլևս) գործում է։

 

Գործնական քերականություն

 

1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։