Monthly Archives: March 2016

հնդկաստանի մասին

Անվանման առաջացումը կապված է Ինդոս գետի հետ, որի հովտով հնդիկները ցամաքային կապ են պահպանելԱռաջավոր Ասիայի երկրների, հատկապես իրենց անմիջական հարևանի Իրանի հետ։ Ինդոս գետը սանսկրիտերեն կոչվել էՍինդհու, որը հին պարսիկներին է անցել Հինդ ձևով։ Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են Հինդուստան(Հինդ անվանն ավելացնելով -ստան վերջածանցը), այսինքն «Ինդոս գետի երկիր»։ Ի դեպ, հինդի լեզվով ևս այժմ Հնդկաստանը կոչվում է Հինդուստան։ Պարսիկներից էլ այդ անվանումը անցավ այլ ժողովուրդների, այդ թվում նաևհայերին՝ արդեն որոշ ձևափոխություններով։ Երկրի անվանման Եվրոպայում ընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետի անվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող –ia վերջածանցը։ 1949-ին ընդունված սահմանադրության համաձայն, Հնդկաստանը հռչակվեց հանրապետություն և կոչվեց Հնդկաստանի Հանրապետությունանգլերեն, որը պաշտոնական լեզուն էր, Republic of India։ Հինդի լեզվով, որը երկրի պաշտոնական լեզուն է, Հնդկաստանը կոչվում է Բհարաթ։ Այդ անվանումն առաջացել է արիների հին հնդկականԲհարթա ցեղի (այդ ցեղի հետնորդների մասին ավանդություններն ընկած են հնդկական «Մահաբհարաթա» էպոսիհիմքում) տարաբնակեցման շրջանի (Ջամնա և Սաթլեջ գետերի միջագետքը) Բհարաթավարշի («Բհարաթների երկիր») անունից, որը հնում հաճախ տարածվել է ամբողջ Հնդկաստանի վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանիի տարածքն ընդգրկում է Հնդստան թերակղզինՀիմալայների և Կարակորումի մի մասը, Ինդոս-Գանգեսյան հարթավայրի արևելյան մասը, Բենգալյան ծոցի և Արաբական ծովի կղզիների մի քանի խմբերը։ Ափերը գերազանցապես ցածրադիր են, ավազոտ, թույլ կտրտված։ Բնական նավահանգիստները քիչ են։ Թերակղզու արևմտյան ափի հարավային մասը կոչվում է Մալաբարյան, արլևեյլան ափի հարավային մասը՝ Կորոմանդելյան ափ։ Հնդկաստանիի տարածքի մոտ 75%-ը հարթավայրեր ու սարահարթեր են։ Թերակղզու մեծ մասը գրավում էԴեկանի սարահարթը, որը վարնետվածքներով կտրտված է ցածրադիր ու միջին բարձրության լեռների և ընդարձակ սարավանդների։ Այն արևմուտքում առաջացնում է Արևմտյան, արևելքում՝ Արևելյան ԳաթերըԱրևմտյան Գաթերիհարավում շարունակությունն են կազմում Նիլգիրի (բարձրությունը՝ մինչև 2636 մ) և Անայմալայ զանգվածներն ու Կարդամոնյան լեռները։ Հյուսիս-արևմուտքում տարածվում են Արավալի հին ծալքավոր լեոները (մինչև 1722 մ): Հնդստան թերակղզուց հյուսիս Ինդոս-Գանգեսյան հարթավայրն է, որի հյուսիսում բարձրանում են Հիմալայներն ուԿարակորումը (երկրագնդի ամենաբարձր լեռնային համակարգերը):

Advertisements

Վարդաձոր գյուղի Զատիկը

Ես իմ զատիկը անցկացրեցի շատ լավ, տանը չնշեցի, ընկեր Սոնայի հետ գնացել էինք ճամփորդության՝ Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր գյուղ: Այցելեցինք այնտեղի դպրոց և երեխաներին հրավիրեցինք մեզ մոտ զատիկը նշելու այնտեղ մինչև զատկի գալը,   տանը մնալը շատ լավ էր, մենք խաղում էինք ֆուտբոլ, թենիս, աշխարհագրական լոտո, բարձունք հաղթահարեցինք, գնացինք Մուխսու խաչեր, Սուրբ Սարգիս եկեղեցիներ: Գոմ գնացինք, կովեր տեսաք: Երբ զատիկը եկավ, մենք ձվերը ներկեցինք և սպասեցինք երեխաներին մի խոսքով շատ լավ անցավ: