Monthly Archives: February 2018

Հովհաննես Թումանյանի նամակը Հրաչյա Աճառյանին

10547708_696276683754742_3977047111899472323_nՀրաչյա Աճառյանին
1917թ. Օգոստոսի 11

Մեծարգո պ. Աճառյան

Ձեր՝ Թիֆլիս ուղարկած նամակը երկար ճամփորդությունից հետո հասավ ինձ: Պատասխանը արդեն գրել եմ Ն. Նախիջևան, բայց, ինչպես երևում է, դուք արդեն հեռացած եք եղել Ն. Նախիջևանից:
Էսօր էլ ստացա ձեր երկրորդ նամակը Բաքվից և շտապում եմ սրան էլ պատասխանել:
Դուք Ձեր երկրորդ նամակում հարցնում եք Հայկական համալսարանի մասին:
Հայկական համալսարանը լինի, թե չլինի՝ Ձեր խնդիրը ես համարում եմ վերջացած: Հայկազյան Ընկ.1 միայն համալսարանի համար չի, այլև նա իրենց կողմնակի պաշտոններից ազատելու է մեր գիտության, գրականության ու գեղարվեստի մարդկանց (հարկավ ոչ ամեն մեկին) և նրանց հնարավորություն է տալու, որ իրենց գործով ու իրենց մասնագիտությունով զբաղվեն:  Էդ մարդիկ պետք է ընտրվեն աշնանը, բայց էն շատ քչերից  մեկը, որոնց մասին խոսք է եղել և որոնց վիճակը նախորոշված է՝ դրանցից մեկը Դուք եք:

Ձեր առաջին նամակն ստանալուն պես Ձեր մասին գրել եմ Թիֆլիս և դեռ պատասխան չունեմ մեր նախագահից ու մարմնից (ժամանակավոր), բայց մասնավորապես ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ Դուք արդեն Հայկազյան Ընկ. ընտրած գիտնականներից մեկն եք և աշունքից ազատ պիտի զբաղվեք Ձեր մասնագիտությամբ:

Սրա միայն պաշտոնական ձևակերպությունն է մնում: Անցյալ տարի առաջին նամակն էլ, որ Ձեզ գրեցի, գրեցի հիմնադիր անդամների համաձայնությունով ու լիազորությունով:

Էս մեկ:

Երկրորդը: Համալսարանի գործն էսպես եղավ: Մի քանի նիստ ունեցանք պրոֆ. Մառի ջերմ մասնակցությամբ, կազմվեց Հայկական համալսարանի իդեալ ծրագիրը, որոշվեց աշնանից բանալ լեզվական, գրական ու պատմական ֆակուլտետները, բայց երբ խնդիրը եկավ պրոֆեսորներին՝ հայտնվեց, որ պրոֆեսուրա չկա: Որոշվեց՝ փոխանակ համալսարանը բանալու՝ առայժմ մեր գիտության մարդկանցից ոմանց հնարավորություն տալ Հայկազյան ընկ. միջոցներով՝ Ռուսաստան թե արտասահման՝ պատրաստվելու առաջիկա համալսարանի համար: Էստեղ էլ դարձյալ Ձեզ ինկատի ունենք:

Վերջապես Ձեզ ինկատի ունենք նաև էն խմբի մեջ, որ կազմված է լինելու մեր գիտնականներից ու բանասերներից և որին առայժմ Հայկական Ակադեմիա բարձր անունն ենք տալիս:

Ինչպես տեսնում եք, ինչ էլ որ լինի՝ Դուք այսուհետ պիտի Ձեզ նվիրեք հայոց լեզուն ուսումնասիրելու և հավաքելու գործին, մի գործ, որի մեծությունը Դուք ամենից լավ գիտեք, և մի գործ, որի համար Դուք, եթե չեմ սխալվում, անփոխարինելի եք մեր մեջ:

Մշտական հարգանքով՝
Հովհ. Թումանյան

1.Խոսքը վերաբերում է Թումանյանի նախաձեռնությամբ 1917 թ. Հիմնված Հայկազյան ընկերության նախապատրաստական աշխատանքներին, որ սկսվել էին 1916 թվականի գարնանից: Ընկերության ծրագիրը շատ մեծ էր. հայ գրականության, արվեստի և գիտության գործիչների ապահովությունը, հայկական համալսարան և ակադեմիա հիմնելը:

Լրացրու՛ւ բաց թողնված տառերը` կետերի փոխարեն գրելով է կամ ե:
Դողէրոցք, էջանշան, գոմեշ, վայրէջք, էջմիածին, վերելք, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենա—էական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ստորերկրյա, վերելակ, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրմ, ծովէզր, լայնէկրան, պնդէրես, որևիցո, Երևանջէկ, հրեշ,  ինչևէ, ողբերգակ, ինչևիցե, խուռներամ, եղերերգ, վերերկրյա, որևո, գրեթէ, երբևիցե, կիսաեփ, չէի, չիր, չիինք, չեմ, չես, չէ, գետէզր, աներևույթ, ցայգերգ, նորեկ, առօրէական, լայնէզր։

 

6) Գտե՛ք տառի թվային արժեքը.

ա) x4=35, = x= x*8 = 3*5 x= 15/8

բ) 19,3=y18, =  y= 19*3 = y*18 x= 27/18

գ)  67=x10,= x=6*7 = x*10 x= 42/10

դ) 25:24=x:12  = x= 2*5=2*4=x*12 = 23/12

 

 

ա) x4=83, x= x*4  = 8*3 = 24/4

բ) 7x=95, = x= 7*x=9*5 =  45/7

գ) 617=x3, x= 61 *7 = X*3 = 422/3

դ) 257=185, x= 25*7=18*x = 625/18

 

Լսողության հիգիենա

իար-1.jpg625.jpg

Չնայած լսողության օրգանը գտնվում է քունքոսկրի խորքում, այնուամենայնիվ արտաքին զանազան ներգործություններից, վարակի ներթափանցումից զերծ պահելու համար անհրաժեշտ է կիրառել հիգիենայի մի շարք կանոններ։

Լսողության արտաքին անցուղու գեղձերից արտադրվող ականջածծումբն ունի պաշտպանական նշանակություն։ Նրա վրա պահվում են շրջապատող միջավայրի փոշին և մանրէները։ Ականջը մաքուր չպահելու դեպքում ականջածծումբը կուտակվելով խցանում է անցուղին, որից թուլանում է լսողությունը։ Երբեք չի կարելի այն հեռացնել լուցկու հատիկով, գնդասեղով։ Դրանից թմբկաթաղանթը կարող է վնասվել և նույնիսկ պատռվել։ Այդ դեպքում կխախտվի ձայնային տատանումների փոխանցումը ներքին ականջ, և լսողությունը կթուլանա կամ ամբողջովին կանհետանա։ Ականջածծումբ կուտակվելու դեպքում անպայման դիմել մասնագետ բժշկի, որը կմաքրի անցուղին։

Վարակիչ հիվանդությունների դեպքում (անգինա, գրիպ, քութեշ) մանրէները քթըմպանից լորձի հետ լսափողով կարող են ընկնել միջին ականջ և առաջացնել բորբոքում։ Այդ դեպքում կորչում է լսողության ոսկրիկների շարժունությունը և խանգարվում ձայնի տատանումների հաղորդումը ներքին ականջ։ Եթե բորբորքային պրոցեսը տարածվի ներքին ականջ, կարող են վնասվել լսողական ընկալիչները, և կառաջանա խլություն։ Ականջի ցավի դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի։

Լսողությանը մեծ վնաս է հասցնում ուժեղ աղմուկը, որից թմբկաթաղանթը կորցնում է իր առաձգականությունը, և լսողությունը վատանում է։ Գործարաններում և ֆաբրիկաներում օգտագործում են ձայնը խլացնող հարմարանքներ՝ ձայնակլանող, ձայնամեկուսիչ նյութեր, իսկ բանվորները հագնում են անձայնաթափանց ականջակալներ։

 

  1. Թվարկեք պատմական սկզբնաղբյուրները;

Տեղեկությունների գրանցման տեսակների համաձայն `պատմական աղբյուրների հետեւյալ տեսակները կարելի է առանձնացնել. Գրավոր, նյութական, էթնոգրաֆիկ, բանավոր, լեզվական, կինոնկարային փաստաթղթեր, հնչյունագրեր, գրաֆիկական: Սա նաեւ ներառում է պատմական աղբյուրների նորագույն տեսակը `թվային: Պատմական աղբյուրների տեսակները բաժանվում են տեսակների, կախված ստեղծման նպատակներից: Օրինակ, գրավոր աղբյուրները բաժանվում են հետեւյալ տեսակների `ակտերից, հավաքների նյութական, գրասենյակային պարագաներ, հրապարակախոսներ ծրագրերի, հրատարակչական, պարբերական աղբյուրները անձնական ծագման, փաստաթղթերի քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների, վիճակագրական նյութերի, գիտական ​​եւ կրթական աշխատանքների, գրական ստեղծագործությունների, տնտեսական -Գրական նկարագրություններ, օտարերկրացիների աշխատանքները, տեղեկատու հրատարակությունները: Բացի այդ, առանձնանում են աղբյուրների աղբյուրները, որոնցից յուրաքանչյուրը որոշակի տեսակի եւ նպատակի օբյեկտների տեղական պատմական համալիր է: Օրինակ, 19-րդ դարի ավարտը: Ընդլայնվեց նաեւ աղբյուրների դասակարգումը եւ լեգենդները

 

  1. Պատմեք հնագիտության մասին;
Հնություններ գտնելու նպատակով Բաբելոնի թագավոր Նաբոնիդն առաջին պեղումները կատարել է դեռևս մ. թ. ա. VI դարում: Հույն պատմիչ Թուկիդիդեսը 
(մ. թ. ա. մոտ 460–400 թթ.) գործածել է «արխայոլոգիա» հասկացությունը: Պատմահայր Մովսես Խորենացին (V դար) այդ իմաստով օգտագործել է «հնախոս» և «հնախոսություն» (նշանակում էր հնի մասին գիտելիքների ամբողջությունը) հասկացությունները: Նապոլեոն I-ի եգիպտական արշավանքը (1798–1801 թթ.) եվրոպական գիտությանը հնարավորություն է տվել ծանոթանալու Հին Եգիպտոսի հուշարձաններին. սկիզբ է դրվել Հին Արևելքի հնագիտությանը: Պետրոս I-ը հավաքել է հնագիտական առարկաներ և 1718 թ-ին հրապարակել հնությունների վերաբերյալ հրահանգներ:
1870-ական թվականներին գերմանացի հնագետ Հենրիխ Շլիմանը Տրոյայում և Միկենքում պեղումներով բացահայտել է Հոմերոսի պոեմների պատմական հիմքը: Անտիկ մշակույթի ուսումնասիրության համար կարևոր նշանակություն են ունեցել Աթենքի, Սպարտայի, Միլեթի, Պերգամոնի և այլ քաղաքների պեղումները: XX դարի մեծ հայտնագործություններից են Թութանհամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում, ավելի քան 2 մլն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում և այլն:

Домашняя работа

 

  1. Прочитайте вторую часть рассказа «Кусака». Подготовьте пересказ. 
  2. Можете послушать аудиокнигу. 
  3. Выпишите новые слова, подберите к ним синонимы или объяснения. Выучите их, составьте с ними предложения.
  4. принадлежала, страх, мчалась,зализивала
  5. Выполните упражнения.

– Я забыл _учебник.

а) учебник.

б) учебника.

в) учебнику.

– Ты любишь играть _в футбол

а) футбол

б) в футбол

в) футболом

– _Кем ты хочешь стать?

а) Кому

б) Кого

в) Кем

– Пожалуйста, позвони _маме.

а) маму.

б) мамой.

в) маме.

– Я сейчас иду _ в аптеку.

а) аптека.

б) в аптеку.

в) аптеку.

– Это моя сестра. _ей 15 лет.

а) ей

б) мне

в) её

– Мы часто говорим _о спорте.

а) о спорте.

б) спортом.

в) спорт.

Գործնական քերականություն

1.Ընդգծի՛ր բաշխական թվականները

  • Մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ
  • Մեկումեջ, հինգ-հինգ, քանակական, չորս հինգերորդ, յոթական, երիցս
  • Երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական։
  1. Ընդգծի՛ր բարդ ածանցավոր թվականները։
  • Քառասուներորդ, հիսունհինգ, հարյուր ութսուն, տասական, երեք քառորդ, եռամսյա
  • Տասնմեկական, հնգամյակ, քսանմեկերորդ, քսանչորս, քառասուներկու, տասներեք
  • Քսաներկու, երեսունմեկ, երեսունական, տասնվեցական, քսանյոթ-քսանյոթ, երեսուն միլիոն։
  1. Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ անհրաժեշտության դեպքում ենթարկելով համապատասխան փոփոխությունների:

Հանկարծ դրսից լսվեց անհասկանալի բացականչություն, որոնք  որքան մոտենում, այնքան ավելի սարսափազդու էին Դառնում:    (Դառնալ, մոտենալ, լսվել, բացականչություն)

Ես  ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել, թե առանց բարեգործությ ինչպես կարող է մարդ հանգիստ վայելել իր կարողությունը՝ բաժին չհանելով ուրիշին:         (Ուրիշ, ինքը, բարեգործություն, պատկերացնել)

Մանուկ հասակում մայրիկիցս լսել էի, որ ամեն մարդու աջ ուսի վրա հրեշտակ կա նստած, ձախ ոսի վրա՝ սատանա․ նրանք շարունակ կռվումեն իրար հետ։  (Մայր, կռվել, մարդ, նստել)

Մեր բակում մի երկճյուղ ․հաստաբուն բարդի կար, որը կարծես իր ուսի վրա պահում էր կապույտ երկինքը։               (Պահել, երկճյուղել, բակ, ուս)

4. Բառերից քանիսու՞մ է գրվում ն տառը, լրացրու՛ և ընդգծի՛ր։

Ամբաստանել, ամբասիր, բամբիռ, շիմպանզե, անփոփոխ, ամբիոն, ճամփորդ, շամփուր, բամբասել, Սամվել, անփույթ, փամփուշտ, սուսամբար, անբիծ, գամփռ։

 

Գործնական քերականություն

 

1.Ուղղի՛ր սխալ գործածվող հայերեն բառաձևերն ու բառերի դիմաց գրի՛ր ճիշտ տարբերակները։

  • Ցրտից սառել- ցրտից սառչել
  • գլխարկ հագնել- գլխարկ դնել
  • ուզում եմ ինչ-որ բան անեմ- ուզում եմ ինչ որ բան ասել
  • հրապարակի վրա հանդես է- հրապարակում հանդես է
  • ներկաների մեջ մեծ մասը ծափահարեցին- ներկաների մեջ մեծ մասը ծափահարեց
  • հիշացնել- հիշեցնել
  • քայլելուց խոսում է- քայլելիս խոսում է
  • միթե՞ այդպես է-  մի՞թե այդպես է
  • գույնավոր – գունավոր
  • մտահաղացում- մտահղացում
  • բանբասել- բամբասել
  • ուղղարկել- ուղարկել
  • զեղջ- զեղչ
  • զիճել-զիջել
  • ըստ ինձ- ըստ իս
  • անձեռնոցիկ- անձեռոցիկ
  • իմ համար- ինձ համար
  • իրոքից- իրոք
  • խոսալ- խոսել
  • ձեր անունն ինչպես է- ձեր անունն ինչ է
  • բուն դա կենդանի է- բուն կենդանի է

2.Դու՛րս գրի՛ր  գոյականներն ու ածականները տրված հատվածում։ 
Մենք Բուենոս Այրեսում հյուրընկալվեցինք տեղի հայկական համայնքի կողմից։ Մեզ ուղեկցողը Վահանն էր՝ բարձրահասակ, գեղահոն, փայլփլուն աչքերով մի երիտասարդ։ Գեղեցիկ տղա էր։ Շնորհակալ եղա մեր պապերին, որ մեզ համար ծնել են վայելչատես այս հայորդուն։

Գոյական-    Բուենոս Այրեսում, համայնքի, ուղեկցող, Վահանն էր, աչքերով , երիտասարդ, տղա էր,  պապերին, հայորդուն

Ածական-   հայկական, բարձրահասակ,  գեղահոն, փայլփլուն, Գեղեցիկ, 

3. Ընդգծի՛ր հապավումները, գրի՛ր տեսակները (տառային, վանկային, վանկաբառային)։
Ժողդատարան, ուսխորհուրդ, շինջոկատ,  նորընտիր, քաղբանտարկյալպետպատվերուսմասվար, մարզկենտրոն, ՄԱԿ, գրապահոցսոցհարցում, բանահավաք,  շինհրապարակ,  Էհմ, պետեկամուտ։Աստված ցանկացել էր, որ նրանք սիրեն իրար գեղեցիկ ապրեն ու բազմանան։  Հեռվից Դվինի եկեղեցին էր բարձր պարսպով գմբեթարդ տանիքով քանդակազարդ դռներով։ Նրանք այդ պահակները այնպիսի կեցվածք ունեին որ կարծես մարդիկ չլինեին այլ արձաններ։ Հոսով եմ կգաս ինձ տեսության։ Զարմանում եմ ինչու չօգնեցիր նրան։

5. Բառերի դիմաց գրի՛ր ճիշտ տարբերակները՝ միասին, անջատ կամ գծիկով։

  • Ասող (խոսող), արդ (ու) զարդ, արքայից (արքա), արև (այրուք), (արմանք) զարմանք
  • (Ծովից) ծով, (բարդ) բարդ, (առ) հավետ, մեղր (ամիս), արյուն (արցունք)
  • (Զին) գրքույկ, դեմ (հանդիման), ընդ (դեմ), (ի) սպառ, ափ (հանում), հյուսիս (հարավ)
  • (Հարավ) եվրոպական, (դարից) դար, փոխ (վարչապետ), երկրե (երկիր), (տնե) տուն, նիստ ու (կաց):

6. Լրացրու՛ բաց թողնված տառերը, բառարանով բացատրի՛ր անհասկանալի բառերը։

Շին-ու, սիգապան-, հոգա-ություն, փո-խ, կայ-կլտալ, թխվա-ք, դարձվա-ք, դողէրո-ք, հե-կլտոց, ակնա-անք, որ-կալ, անեղ-, առեղ-ված, փայ-ծաղ, պղ-պեղ, հեղ-ուցիչ, շողոքոր-, ժայ-քել, աբ-ահայր։

 

Բարեկենդանի խաղեր և պարեր

                                                             Խաղեր

Տոնի տարածված խաղերից էր ճլորթին կամ ճոճախաղը։ Այն կազմակերպվում էր բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմերում։ Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին աղջիկ ու տղա էր կանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվեր:

Տարոնում տարածված էր կշռեցուկ խաղը։ Աղջիկն ու տղան նստում էին առաստաղի գերաններից կապված մի երկթաթանի ճոճանակի մեջ և կշռվում ` իմանալու, թե մյուս տարվա Բարեկենդանին «արդյոք իրենց կյանքից անցնող տարին, որ պատված էր ամբողջ հոգսերով, ո՞րքան հալել ու մաշել, ծյուրել ու ցամաքացրել է իրենց անձը»:

Տարածված էին աքլորախռիվը, գոմշակռիվն ու հատկապես «ուղտ խաղացնելը»։

Տարոնում նաև փայտե ձի էին պատրաստում և, զարդարելով այն, խմբով պտտում գյուղի մեջ:

Տարածված էին նաև լախտախաղը, գնդակախաղը, վեգը (ճան), թոլոլանգին, տասսիցը և մատնին։

                                                              Պարեր

Տոնախմբություն Մուշի Սբ. Կարապետ վանքի մոտ

Ուրախ պարերը բարեկենդանի անբաժան մասն են եղել։ Պարերը սկսվում էին բարեկենդանի առաջին օրը և օրեցօր ավելի աշխուժանում։ Վերջին օրերը դրանք վերածվում էին համագյուղական և համաթաղային միջոցառման։ Պարում էին զուռնա-դհոլի և նվագակցության տակ։

Բարեկենդանին պարել են յալլի տալու և զոփի տալու պարերը։

Համշենում տարածված էր Բիչագ խոռոմի կամ դանակի պարը։

Հինգշաբթի օրը՝ Վարդանանց տոնի միջոցառման երկրորդ մասի ժամանակ պարել են ծիսական պարեր (գովընդներ) և ռազմապարեր։

Պարել են նաև նախնիների հիշատակությանը նվիրված պարեր։

Լրացուցիչ(տանը)

5)Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8),

F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից

աջ։

(+8),(-10)

6) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք

նաև՝

ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ,

բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

7) Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում

հետևյալ թվերի միջև.

ա) –6 և 2, բ) 0 և 5, գ) -7 և 7: