Monthly Archives: December 2017

Ջերմային էներգիա

Ջերմային էներգիայի աղբյուրները
Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:
Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ են:
images.jpg
Այրման ընթացքում վառելանյութում պարունակվող ածխածնի ատոմները միանում են օդում գտնվող թթվածնի ատոմներին, ինչի հետևանքով առաջանում է ածխաթթու գազ: Այդ ռեակցիան ուղեկցվում է ջերմության անջատմամբ:
7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg
Միևնույն զանգվածով տարբեր վառելանյութեր այրելիս տարբեր քանակությամբ ջերմություն է անջատվում: Վառելանյութի ջերմային հատկությունները բնութագրվում են վառելիքի այրման տեսակարար ջերմությամբ:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմություն է անջատվում 1 կգ վառելանյութի լրիվ այրումից, անվանում են վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
Եթե հայտնի է տվյալ վառելանյութի այրման տեսակարար ջերմությունը և նրա զանգվածը, ապա կարող ենք որոշել այդ վառելիքի լրիվ այրումից անջատված ջերմության քանակը, եթե այդ երկու մեծությունները բազմապատկենք իրարով:

Աղյուսակում ներկայացված են մի քանի նյութի այրման տեսակարար ջերմությունները՝ արտահայտված ՄՋ/կգ-ով: 1ՄՋ-ն (մեգաջոուլը) հավասար է 1000000Ջ-ի:

Screenshot_1.png
Ուշադրություն
Քարածխի, նավթի, բնական գազի հանքերի շահագործումը էական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ նյութերի այրման հետևանքով մթնոլորտն աղտոտվում է: Թունավոր գազերը, մոխիրը, մուրը, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Այս վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը:
Անցյալ դարի կեսերից օգտագործվում է նաև միջուկային վառելիքը։
photo_105714.jpg
Ջերմային էներգիայի հզոր աղբյուրներ կան նաև Երկրի խորքերում: Դրանք տաք աղբյուրներն են ու գեյզերները:
eruzione-geyser-iloveimg-cropped.gif
Վառելանյութի պաշարները սահմանափակ են, այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել վառելանյութերը և միաժամանակ մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին, ինչպիսիք են՝ թափվող ջրի էներգիանքամու էներգիանԱրեգակի էներգիան և այլն:
solar-energy.jpg
Advertisements

Սննդային թունավորումն էր

12_otravlenieՍովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։

Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։
Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։

Ինչպե՞ս օգնել թունավորման դեպքում
«Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ, օրինակ ակտիվացված ածուխ (10 կգ քաշին՝ 1 հաբ)։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են առաջանալ ապագայում », – ասում է բժիշկ Տատյանա Պասիկովսկայան։
Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։
Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է, չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ բժիշկ կանչեք։

Նաև անմիջապես բժիշկ կանչեք, եթե․
• Դուք ճանաչեցիք բոտուլիզմի ախտանշաններ, այնպիսին, ինչպիսին են խոսելու կամ տեսողության կորուստը, մկանային թուլությունը, կուլ տալու դժվարությունը, բերանում չորությունը, մկանային կաթվածը և սրտխառնոցը։
• Դուք ճանաչեցիք սննդի քիմիական թունավորման ախտանիշներ․ փսխում, փորլուծություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնախնձորում ճնշման զգացողություն, թքարտադռություն, գիտակցության խառնաշփոթ և որովայնային ցավեր։
•եթե կասկած կա, որ թունավորումը սունկից է
•Փսխելը և դիարեյան լուրջ բնույթ ունի և շարունակվում է երկու օրից ավել
• Տուժողը երեխա է, մեժահասակ կամ թույլ իմունիտետով մարդ։

Սննդային թունավորումը կանխող միջոցառումներ

• Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել

• Մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը։

• Հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա։

• Ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում։

• Հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով։

• Խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ։

• Հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք։.

•Խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրությունդարձրեք պահպանման ժամկետին։

• Կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական հոսանքը, լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում։ Նման Rektor UJ UJմասնիկները կարող են լինել օրինակ մետաղներում – էլեկտրոնները, էլեկտրոլիտներում – իոնները (կատիոններե և անիոններր), գազերում – իոնները և էլեկտրոնները, վակուումում որոշակի պայմանների դեպքում – էլեկտրոնները, կիսահաղորդիչներում էլեկտրոնները և խոռոչները (էլեկտրոնա-խոռոչային հաղորդականություն): Երբեմն Էլեկտրական հոսանք է կոչվում նաև շեղման հոսանքը, որը առաջանում է էլեկտրական դաշտի փոփոխությունների ժամանակ։

Ինչ-որ նյութի մեջ էլեկտրական հոսանքի առկայության համար անհրաժեշտ է իրագործել երկու պայմաններ.

  1. Նյութը պետք է լիցքավորված, սակայն ազատ մասինկներ ունենա, այնպիսի մասնիկներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով(հոսանքակիրներ)։
  2. Այդ մասինիկների վրա պետք է ուժ ազդի և ստիպի շարժվել մի որոշակի ուղղությունով։

Սակայն որպեսզի էլեկտրական հոսանք անցնի, պետք է հոսանքի աղբյուր։ Հոսանքի աղբյուրը հատուկ սարք է, որի միջոցով հաղարդչում էլեկտրական դաշտ է առաջանում։

                         Հոսանքի աղբյուր

Հոսանքի առաջին աղբյուրը ստեղծել է Ալեսսանդրո Վոլտան 1800 թվականին։ Նա վերցրել է արծաթե ու ցինկե մի քանի տասնյակ զույգ կլոր թիթեղներ և նրանց միջև աղաջրի մեջ թրջված ստվարաթղթի կլոր միջադիրներ դնելով, այդ ամենը դասավորում է սյան տեսքով։ Հետո վերին և ներքևի թիթեղներին հաղորդալար ամրացնելով, Վոլտան ստանում է հաստատուն հոսանքի առաջին աղբյորը։ Այս հոսանքի աղբյուրը կոչում են վոլտյան սյուն։

Հոսանքի տեսակները

Էլեկտրական հոսանքի ունի հետևյալ հատկանիշները

  • հաղորդիչների տաքացում (գերհաղորդիչների մոտ ջերմություն է անջատվում)
  • քիմիական կազմի փոփոխություն(հիմնականում նկատվում էլեկտրոլիտների մոտ)
  • ստեղծում է մագնիսական դաշտի(դրսեվորվում է բոլոր հաղորդիչների մոտ, առանց բացառության )

Երբ լիցքավորված մասնիկները տեղափոխվում են մակրոսկոպիկ միջավայրի ներսում մարմինների հետ կապված ապա այդպիսի հոսանքը կոչվում էլեկտրական հաղորդման հոսանք;

Տարբերակվում են ՝

Կայծակ

Կայծակ նաև՝ շանթ, մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող կայծային էլեկտրական պարպում է։ Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։ Պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է 10-100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի։

                             Հատկություններ

Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայի հյուսիսում և Կենտրոնական Ֆլորիդայում։

55ce466eba64f.image

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր ճիշտը։

  1.  Աստվածը քեզ հետ,-  ասաց իշխանը, խթանեց ձին և շուտափույթ հեռացավ։
  2. Մեր (թիմն, թիմը) հաղթեց գավաթի մրցաշարում։
  3. Քաղբանտարկյալների (կանայք, կանայքը) նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։
  4. Վերջապես (ուղեկցողն, ուղեկցողը) եկավ, և մեր արշավախումբը շարունակեց ճանապարհը։
  5. Քիչ անց (ամպրոպը, ապրոպն) որոտաց, և սկսվեց տեղատարափը։
  6. (Կարենն, Կարենը) ՝ իմ ավագ (եղբայրը, եղբայրն), արդեն ավարտել է դպրոցը։

2.Գտի´ր հնչունափոխված արմատները և գրի´ր դրանց անհնչունափոխ ձևերը:

Պատկերազարդ

ոսկեվառ – ոսկի-ա-վառ

գնդասեղ – գունդ-ասեղ

մաքսանենգ

զուգահեռ –

կաղնեփայտ – կաղին-փայտ

գրկաբաց – դիրգ-ա-բաց

լեռնաշղթա

արժա­նապատիվ – արժան – պատիվ

ձվածեղ – ձու-ած-եղ

պատուհան –

ամառնամուտ – ամառ-մուտ

մարդասեր –

ժամացույց

հողագունդ – հող – գունդ

ջերմանավ

սրտապատառ – սիրտ – ապատառ

սիրառատ – սեր-առատ

գինեվաճառ – գինի- ա-վաճառ

գերեվաճառ – գերի – ա – վաճառ

բարեգութ – բարի – գուփ

մատենագիր – մատիան-գիր

դրկից – դուռ – կից

լուսամուտ – լույս – մուտ

 

Բույսերի խնամք

IMG_20171218_105023 (1).jpgԱյսօր մենք տեխնալոգիայի դասին զբաղվել ենք բույսերի ևկենդանիների խնամքով:Քանի որ մենք փոխումենք կրիաների ջուրը (շաբաթը երկու անգամ ):կերակրեցինք կրիաներին և ձկներին:Դասարանի մի մասը գնաց ջրեց գրադարանի ծաղիկները:Մի մասը ջրեց առաջին հարկի ծաղիկները միքանի ընկերներ ջրեցին երրորդ հարգի ծաղիկները:Ինձ այս գործնական աշխատանքները տալիս են մի շարք գիտելիքներ ևգյուղատնտեսական հմտություններ:

Տնային աշխատանք

Անգիր — Ընտրի՛ր  ամանորյա  բանաստեղծություններից և ռադիոնյութ պատրաստի՛ր։ Համո Սահյանի «Նոր տարու հետ նորանալով»բանաստեղծությունը անգիր սովորի՛ր։

Ընթերցի՛ր Պաուլո Կոելոյի  «Ամանորյա հեքիաթ»-ը։  Հղումը տեղադրի՛ր բլոգում :

Տնային աշխատանք

Ընթերցի՛ր, սովորի՛ր, թե ինչպես էին հնում մարդիկ նշում Ամանորը, ի՞նչ հետաքրքիր ավանդույթներ կան տոնի հետ կապված։

Գործնական քերականություն

Սովորի՛ր «Գոյական  անուն» դասը, կատարի՛ր տրված առաջադրանքները․

  1. Ընդգծի՛ր գոյականները։

Կարծր, հեռու, մշտապես, ընկերություն, տրորել, քամի, տնքալ, թերևս, աղմուկ, գիրք, աբեղա, սև, ագռավ, շարել, խյուս, ցնդել, մնալ, վախճան, հինգ, հարկավ, միայն, ստվեր, լուռ։

2. Ընդգծի՛ր անձնանիշ գոյականները։

Ախոյան, սարկավագ, ծղրիդ, կախարդ, հնազանդ, դուստր, ջորի,խնամի, լորիկ, ածիկ, աներձագ, արշավ,արմավ, կայսր, խնամակալ, արգանակ, ականջ, աղախին, բժիշկ, բրուտ, գուշակ, բազե։

 

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ հետևյալ հատվածի կետադրությունը.

Ձուկը ,երբ ուշքի եկավ,  ասաց մարդու լեզվով.

 

Բարի տղա, ինչ- որ սիրտդ կուզի, ասա,  ես կկատարեմ քn արած լավության փոխարեն:

Ինձ մի այնպիսի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ ,- ասաց պատանին՝ մի փոքր մտածելուց հետո:

Դու սեր ես ուզում, հրաշալի տղա ,շա´տ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինի’ր, գնա’ մարդկանց մեջ,  երգի’ր,- խրատեց ձուկը,

-Եվ ,երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացի’ր, որ քարը սիրտ դարձավ: Եվ  փաթաթվելով ալիքների մեջ, նա սուզվեց ծովի խորքը :

2.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա- ինչպիսի՞ առարկա

կանաչ արտ – ինչպիսի՞ արտ

բարձր տանիք – ինչպիսի՞ տանիք

գունավոր նկար – ինչպիսի՞ նկար

բարակ ժապավեն – ինչպիսի՞ ժապավեն

նեղ ճանապարհ – ինչպիսի՞ ճանապարհ

պղտոր գետ – ինչպիսի՞ գետ

3. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

  • Ո՞վ ի՞նչ արեց:
  • Մարդը պատ շարեց:
  • Ի՞նչը ի՞նչ եղավ:
  • Դպրոցի ապակին կոտրվեց:
  • Ովքե՞ր ի՞նչ են անում:
  • Պապիկները բակում նառդի են խաղում:
  • Ինչե՞րը ի՞նչ են լինում:
  • Ծաղիկները ծաղկում են:

4. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:

  1. Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ: -ես
  2. Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել: – դու
  3. Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: նա
  4. Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:-մենք
  5. Հետաքրքիր բան եք մտածել: – դուք
  6. Մեզ ամեն տարի այցելում են: – նրանք

Եկեք խոսենք կարևորից

 

Ամենակարևորը մարդիկ են՝ ընտանիքը, ծնողները, հարազատները, ընկերները: Բոլորին են պետք մարդիկ, ովքեր կարող են օգնել քեզ, և դու կարող ես օգնել ուրիշներին ու դրանից քեզ լավ զգաս: Կարևոր է լավը վատից տարբերել, որպեսզի չսկսես վատ բաներ անել, իսկ լավ հատկանիշները երբեք չկորցնել:                                                                                                                                 Պետք է հաղթահարել ալարկոտությունը, որպեսզի շատ սովորես, շատ աշխատես ու ստեղծես կամ ստեղծագործես լավ բաներ: Ինքնուրույն մտածելու ունակություն է պետք, որպեսզի ուրիշի չնմանվես, ուրիշի հետևից չքայլես, մարդ պետք է ունենա սեփական կարծիք և հարգի ուրիշի կարծիքը: Դա չի նշանակում, որ կարծիքները չեն կարող համընկնել:  Կյանքում ամենակարևոր բաներից մեկն է փնթի չլինելը, որպեսզի չհիվանդանաս: Կարևոր է  մատնիչ չլինելը, դա իմ ամենաչիրած բանն է:  Կարևոր է նաև չխաբելը և որպեսզի դու սուտ չխոսես,  պետք է վատ բաներ շատ քիչ անես, պետք է ազնիվ լինել: Եթե այս ամենը կարողանանք անել, մենք կլինենք հոյակապ մարդիկ և ուրիշներն էլ կդառնան լավ մարդիկ: