All posts by aghajanarmen

անհատական նախագիծ

Իմ կատարած անհատական նախագիծը եղել է միայն կարդալը ես կարդացել էմ տոմ սոյերի արկածները,գանձերի կղզին,հովազաձորի գերիները,հեքլբեր ֆիննի արկածնեը:

Advertisements

Իմ աշխարհը

իմ աշխարը , 3 ձև ունի. առաջինը ընտանեկան աշխարհն է,  երկրորդը՝ բակի աշխարհը,  երրորդը դպրոցական կյանքն է: Իմ թվակած երեք աշխարհներն էլ ինձ համար լավն են, որովհետև երեքում էլ ունեմ հարազատ մարդիկ, լավ ընկերներ: Ես ուրախանում եմ իմ աշխարհով,  որովհետև ապրում եմ շատ լավ ծնողների հետ, ունեմ լավ եղբայր ունեմ, լավ ընկերներ, որոնք կյանքի յուրաքանչյուր դժվարության ընթացքում կողքիս են: Ես լավ ընկերներ ունենալը շատ եմ գնահատում, քանի որ ամեն մարդ չի, որ կարող է լավ ընկերներ լինել: Իմ աշխարհում ամեն ինչ չափից ավելի լավն է: Ես աշխարհը գնահատում եմ միայն լավ մարդկանցով: Երբ պատկերացնում եմ, որ կարող էի ծնվել վատ ծնողներից, վատ ընկերներ ունենալ, ավելի եմ սիրում ու գնահատում ունեցածս:  Թվարկեմ իմ լավ ընկերների անունները Մարկ, Արմեն, Հայկ, Մարկ, Էդգար, Վահե, Արսեն, Գրիշա, Փայլակ, Ռուբեն … : Ես կարծում եմ, որ մեր աշխարհն ավելի լավն է դառնում մեզանով: Ու փորձում եմ լավը լինել:

363. ա) Երկու հաջորդական զույգ թվերի գումարը 38 է: Գտեք այդ թվերը:

18,20

բ) Երեք իրար հաջորդող զույգ թվերի գումարը 18 է: Գտեք այդ թվերը:

4,6,8

գ) Երկու հաջորդական կենտ թվերի գումարը 24: Գտեք այդ թվերը:

11,13

դ) Երեք իրար հաջորդող կենտ թվերի գումարը 21: Գտեք այդ թվերը:

դ) 5,7,9

25մմ=2,5սմ

7,8+2,5=10,3սմ

Առաջադրանք 363.

ա. պատ.՝ այդ թվերն են 18 – ը և 20 – ը.

բ. պատ. ՝ այդ թվերն են 4 – ը, 6 – ը և 8 – ը.

գ. պատ. ՝ այդ թվերն են 11 – ը և 13 – ը.

դ. պատ. ՝ այդ թվերն են 5 – ը, 7 – ը և 9 – ը.

Թեմա՝ Բեկյալ

Բեկյալ առաջին.png

Բեկյալը երկրաչափական պատկեր է, որը կազմված է ինչ-որ ձևով դասավորված հատվածներից:

Պայման

Հարևան հատվածները չեն կարող գտնվել մի ուղղի վրա:

 

Բեկյալ երկորդ.png

Ոչ պարզ բեկյալ

բեկ.png

 

Սովորողը ուսումնական ճամբարի կազմակերպիչ

Ըստ նախագծի

Սովորում եմ միչին դպրոցի 7րդ դասարանում:Մայիսյան 14րդ հավաքի հետ կապված սկսումենք նախագիծ՝սովորող-սովորեցնող որի շրջանակում մենք մի քանի սովորողներով կազմակերպելու ենք ուսումնական ճամբար : Ես կազմակերպելու էմ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողների առավոտյան նախավարժանքը, վազքը, հիգենային հետեվելը որը կարվի ժամը 8.00 ից 9.00:

Ինչ հմտություններ ունեմ ես

  • որոշակի առաջին բուժօգնություն
  • սպորտային հմտություն
  • բարձունքի հաղթահարում
  • բարձրունքից իջնել
  • գետ անցնել
  • թվարկածներիցս բոլորի անվտանգության կանոնները

Խնդիրները

  • Համատեղ՝ խմբային աշխատելու փորձի կիրառում
  • Կարողությունների փոխանցում
  • Կազմակերպչական հմտությունների ձեռքբերում
  • Բարձունքի հաղթահարում

Վայրը
Սեվանի Ժայռ

Ճամփորդության երթուղին՝

Հետադարձ՝ Սևվան-Երևան

Տեղեկատվական նյութերի ուսումնասիրում

Սևան պարկՍևանի կենդանիներ, բույսեր և այլն

Սևան թափվող կեղտոտ ջրերը

Շրջապատող բարձունքներ, Գեղամա լեռներ

Սևանի լեգենդը

Աշխատանքային ուղղություններ-աշխատանքի բաշխում սովորող կազմակերպիչների միջև

Տեղեկատվական նյութերի ուսումնասիրում

Քարտեզագրում, ճանապարհի ուսումնասիրում

Untitled

Երթուղայինի հետ պայմանավորվածություն

Սննդի և ճանապարհածախսի նախահաշվարկ

Սննդի կազմակերպում

Հայրենագիտությունը ճանապարհին

Ծանոթություն տեղանքին

Ընդհանուր պարապմունքի կազմակերպում

Քայլարշավի կազմակերպում

Խարույկի կազմակերպում

Քնի կազմակերպում

Ժամանցի կազմակերպում

Մասնակիցները

7-րդ դասարանցիներ(2019-2020թթ արդեն 8-րդ դասարան), կրտսեր դասարանի սովորողներ`

  1. Նունե Հովհաննիսյան
  2. Լիրա Խաչատրյան
  3. Հայկ Պետրոսյան
  4. Հայկ Մարգարյան
  5. Մարկ Սիմոնյան
  6. Մարկ Ներսիսյան
  7. Արմեն Մարտիրոսյան
  8. Արմեն Աղաջանյան

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ`

Մասնակցին անհրաժեշտ պարագաներ

Ուսապարկ, քնապարկ ,(ծածկոց)

Անձնական հիգիենայի պարագաներ
Մարզական  հագուստ և կոշիկներ
գուլպաներ, սրբիչ, լապտեր
Անհատական թվային միջոցներ

Ժամանակահատված 8.30 հավաքվել, 9.00 շարժվուենք

Հարի Բրաունի նամակը դստերը: 
Կարդալ և գրավոր մեկնաբանել ընդգծված տողերը: 

Շուտով Ծննդյան տոներն են, և ես նորից չգիտեմ` ինչ նվիրել քեզ: Ես գիտեմ, որ դու սիրում ես գրքեր, խաղեր ու շորեր: Բայց ես ուզում եմ քեզ նվիրել մի բան, որը քեզ հետ կլինի ընդմիշտ: Այնպիսի մի բան, որը քեզ ամեն Ծննդյան տոներին կհիշեցնի իմ մասին: Եվ ես, կարծես, գիտեմ, թե ինչ կարող եմ քեզ տալ: Մի պարզ ճշմարտություն, որի մասին ես միանգամից չեմ իմացել: Եթե դա դու հիմա հասկանաս, այն քո կյանքն ավելի լավը կդարձնի: Դու ավելի պաշտպանված կլինես խնդիրներից: Ես քեզ նվիրում եմ մի պարզ ճշմարտություն:
Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Ինչ է դա նշանակո՞ւմ: Ինչպե՞ս կարող է այդ պարզ ճշմարտությունն այդքան կարևոր լինել: Հնարավոր է, հիմա այս ամենը քեզ կարևոր չի թվում, բայց այս սկզբունքը կփրկի քո կյանքը: Ոչ ոք չի ապրում քեզ համար, իմ սիրելի բալիկ, որովհետև, դու դու ես, և ուրիշ ոչ ոք: Ամեն մեկն ապրում է իր համար, իր երջանկության համար: Եվ ինչքան շուտ դա հասկանաս, այնքան արագ կազատվես սպասումից, որ ինչ-որ մեկը քեզ կարող է երջանիկ դարձնել: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել:
Եթե ինչ-որ մեկը քեզ սիրում է, ուրեմն` դու յուրահատուկ ես, դու նրան դարձնում ես երջանիկ:
Փորձիր հասկանալ, թե այդ ո՞ր յուրահատկության համար են քեզ սիրում և ջանքեր գործադրիր, որ սիրեն ավելի շատ: Եվ եթե մարդիկ քեզ համար ինչ-որ բան են անում` միայն այն պատճառով, որ ուզում են: Ուրեմն, դու ինչ-որ մի պատճառով թանկ ես նրանց համար: Բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը պարտավոր է քեզ ինչ-որ բան: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ հարգել քեզ: Որոշ մարդիկ բարի էլ չեն լինի: Բայց հենց դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն լինել բարի, կսովորես խուսափել մարդկանցից, որոնք քեզ ցավ են պատճառում: Այո, դու էլ քո հերթին ոչ ոքի համար ոչինչ անել պարտավոր չես: Եվ նորից. Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:
Այդ դեպքում ուրիշներն էլ կձգվեն դեպի քեզ, կցանկանան աջակցել քեզ, կիսվել քեզ հետ: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանա քեզ հետ լինել, խնդիրը դու չես լինի: Եթե դա տեղի ունենա, ուրեմն փնտրիր ուրիշ հարաբերություններ, որոնք դու ես ուզում: Թող ուրիշի խնդիրը քո խնդիրը չդառնա: Երբ դու հասկանաս, որ շրջապատի սիրուն ու հարգանքին պետք է արժանանալ, երբեք անհնարինը չես սպասի ու չես հիասթափվի: Ուրիշները չպետք է կիսվեն քեզ հետ իրենց զգացմունքներով, մտքերով: Բայց եթե դա անում են, ուրեմն դու արժանի ես դրան: Դու կարող ես հպարտանալ քո ունեցած սիրով, ընկերների հարգանքով, բայց մի մտածիր, որ այդպես էլ պետք է լինի, այդպես կարող ես շատ հեշտ կորցնել ձեռք բերածդ: Նրանք քեզ օրենքով չեն պատկանում, այդ ամենին պետք է արժանանալ:
Իմ ուսերից կարծես քար ընկավ, երբ հասկացա, որ ոչ ոք պարտավոր չէ ինձ համար ինչ-որ բան անել: Մինչև այն պահը, երբ չգիտեի դա, ես չափազանց շատ ջանքեր էի գործադրում, երբ չէի հասնում իմ ուզածին:
Ոչ ոք պարտավոր չէ ինձ հենց այնպես հարգել, ընկերություն անել ինձ հետ, սիրել, ապահովել իմ զարգացումը:
Արդյունքում, իմ հարաբերությունները միայն շահեցին, ես սովորեցի լինել մարդկանց հետ, որոնց հետ ուզում եմ լինել, և անել այն ամենը, ինչ ուզում եմ: Այդ ընկալումն ինձ տվեց ընկերներ, գործընկերներ, սիրելիներ, պոտենցիալ հաճախորդներ: Այն ինձ միշտ հիշեցնում է, որ իմ ուզածը ստանալ կարող եմ, եթե հաջողվի ուրիշ մարդու համար լսելի դառնալ: Ես պետք է հասկանամ, թե ինչ է նա զգում, ինչն է նրա համար կարևոր, ինչ է նա ուզում: Միայն այդ դեպքում ես կհասկանամ` ուզո՞ւմ եմ այդ մարդու հետ կապ ունենալ, թե՞ ոչ: Դժվար է երկու բառով բացատրել, թե ինչ եմ սովորել այս տարիների ընթացքում: Բայց գուցե ամեն Տոնին դու կարդաս այս նամակը ու ամեն անգամ ավելի ու ավելի շատ բան հասկանաս: Հուսով եմ, այդպես էլ կլինի, որովհետև պետք է, որքան հնարավոր է, շուտ հասկանալ. ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար: –Կարծում եմ իսկապես ամեն մարդ ինքը պետք է ամեն ինչ ինքնուրույն անի, միայն համաձայն չեմ ծնողների առումով՝ եթե ծնող ես պարտավորություններ ունես երեխայիդ համար:
Եթե ինչ-որ մեկը քեզ սիրում է, ուրեմն` դու յուրահատուկ ես, դու նրան դարձնում ես երջանիկ: – Ես համաձայն չեմ, քանի որ մարդկանց կարող ես սիրել նաև առանց պատճառի:
Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար: – Այսինքն, դու պետք է շատ սիրես ինքդ քեզ, թեև ես կարծում եմ հանուն սիրելի մարդկանց էլ պետք է լավը դառնալ, որպեսի նրանց էլ ուրախություն պատճառես:
Ոչ ոք պարտավոր չէ ինձ հենց այնպես հարգել, ընկերություն անել ինձ հետ, սիրել, ապահովել իմ զարգացումը: – Ինձ իսկապես ոչ ոք պարտավոր չէ սիրել , հարգել, բայց հարազատ մարդիկ ունեն նաև պարտավորություն իրար հանդեպ, այլապես ոչ ոք հենց այնպես չի օգնի մյուսին:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Հիմնավորված ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսի հոգեկան վիճակի ձեր ընկալումը:

Իմ կարծիքով, ստեղծագործության հերոսը եթե հոքեկան խնդիրներ չունի, ուրեմն նա շատ լարված վիճակում է, որովհետև մարդ լարված ժամանակ ամեն մի ձայն լսում է:

բ) ներկայացրո՛ւ՝  ի՞նչ պատկերների  և պատկերավորության միջոցների շնորհիվ է հեղինակը ստացել աղմուկը: ԻՄ կարծիքով,  հեղինակը այս ստեղծագործությունը, ստացելե լարվածության, վախի, երեվակայության շնորհիվ:

Կիլիկյան Հայաստան: Հայերը Կիլիկիայում

Նկարագրել Կիլիկիայի աշխարհագրական դիրքը , բնակլիմայական պայմանների առավելությունները:

Կիլիկիան Փոքր Ասիայի հարավ– արևելքում էր: Այն չափազանց բարենպաստ դիրք ուներ: Հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները: Կիլիկիայի տարածքը բաժանված էր երեք մասի. հյուսիս– արևելքը կոչվում էր Լեռնային Կիլիկիա, հարավարևելյան շրջանները հայտնի էին Դաշտային Կիլիկիա անունով, իսկ արևմտյան մասը՝ Քարուտ Կիլիկիա: Լեռնանցքները և կիրճերը պաշտպանական ամուր պատնեշներ էին ստեղծում: Եթե թշնամուն նույնիսկ հաջողվում էր ներխուժել Կիլիկիա, ապա բնակիչները կարողանում էին փակել նրանց վերադարձի ճանապարհները և զգալի կորուստներ պատճառել: Հարավում ընկած Միջերկրական ծովը ոչ միայն բնական պատնեշ էր, այլև առևտրական կապերի հնարավորություն էր ընձեռում:Կիլիկիայի տարածքը տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման նպաստավոր պայմաններ էր ապահովում:

Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:

Վաղ ժամանակներից սկսած՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում, իսկ X դ. արդեն զգալի թիվ էին կազմում: XI դ. կեսերից հայ բնակչության զանգվածային արտագաղթ է սկսվում՝ կապված թուրք–սելջուկների արշավանքների և Բյուզանդիայի վարած քաղաքականության հետ: Հայաստանից արտագաղթեց նաև Արծրունիների և Բագրատունիների մի մասը: Արդեն XI դ. երկրորդ կեսին, Եփրատ գետից արևմուտք ընկած հայաբնակ շրջաններից բացի, հայերը մեծամասնություն էին կազմում նաև Կիլիկիայի, Կապադովկիայի, Ասորիքի և Հյուսիսային Միջագետքի մի շարք գավառներում: Կիլիկիայում ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ:

Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:

Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը: 1080 թ. հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան: Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբենին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095–1100 թթ.): Այսպես նորաստեղծ հայկական իշխանության շրջանակներում լուծվեց քաղաքական կարևորագույն մի խնդիր՝ գահաժառանգության հարցը: 1098 թ. Կոստանդինը բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի ամենանշանավոր՝ Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:  Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ինչպես Բյուզանդիան, այնպես էլ սելջուկները: Կոստանդինը ստիպված էր պայքարել երկու թշնամիների դեմ: Սակայն խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով նրանց ուշադրությունը շեղեց Կիլիկիայից: Դա հնարավորություն տվեց հայերին ամրապնդելու և ընդարձակելու նորաստեղծ իշխանությունը: Խաչակիրների հետ սկսեցին համագործակցել Կիլիկիայում հաստատված հայ իշխանները: Սակայն խաչակիրների և հայերի փոխհարաբերությունները միշտ չէ, որ բարեկամական էին:

Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առաջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեհի քաղաքականությունը:

Թորոս Առաջին. (1100-1129թթ.): Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ, 1104 թ. գրավեց Սիս և Անավարզա (Անաբարզա, Անարզաբա) քաղաքները՝ վերջինս դարձնելով մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին 1107 թ. Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին և դուրս քշեցին երկրից:

Լևոն I– ը (1129–1137 թթ.): Նա ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերը բախվեցին խաչակիրների և բյուզանդացիների հետ: Խաչակիրներն առաջին արշավանքի ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները խլել էին սելջուկներից և հաստատվել այնտեղ: Լևոնը բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Երկարատև ու համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով:

Թորոս II– ը (1145–1169 թթ.) իր շուրջը համախմբված հայկական փոքրաթիվ զորախմբով պայքար սկսեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա գրավեց Վահկան, Անավարզան, Մսիսը, Տարսոնը: 1152 թ. Կիլիկիա մտավ բյուզանդական մի մեծ բանակ, որին միացան նաև Արևմտյան Կիլիկիայի հայ իշխանների տրամադրած զորքերը և պաշարեցին Մսիս քաղաքը: Մթության քողի տակ Թորոսը հակահարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը: Թորոս II– ը նշանակալից գործ կատարեց: Նա վերականգնեց հայկական պետությունը և ստեղծեց 30 հազարանոց բանակ: Նրա օժանդակությամբ 1151 թ. հայոց կաթողիկոսության մշտական նստավայր դարձավ Հռոմկլա բերդաքաղաքը:

Մլեհ (1169–1175 թթ.):  Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի մի մասը դեռևս Բյուզանդիայի տիրապետության տակ էր: Իսկ արևելյան մի քանի շրջաններ պատկանում էին խաչակիրներին: Երկրի հետագա ամրապնդման համար անհրաժեշտ էր ծովեզրյա բոլոր շրջաններն ազատագրել հույներից և խաչակիրներից: Այդ դժվարին խնդիրն իրագործելու համար Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից ազատագրեց Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները և ծովափնյա շրջանները: Մլեհը բարեկարգեց Սիսը և 1173 թ. դարձրեց երկրի մայրաքաղաք: Նրա վարած քաղաքականությունը և կատարած բարեփոխումները նպաստեցին հայոց պետության ամրապնդմանը և հզորացմանը: Սակայն այդ քաղաքականությունից, հատկապես իսլամական երկրների հետ դաշնակցելու քայլերից դժգոհ բարձրաստիճան հոգևորականները և իշխանները դավադրություն կազմակերպեցին և սպանեցին նրան:

download download

 

Լևոն եկրորդ

Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ–ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։

1187 թ.–ի մայիսին Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիայի Հայոց Իշխանություն ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ անունով էմիրը, ազատագրեց հայաբնակ մի քանի շրջաններ։ 1187 թ.–ին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց Կիլիկիա ներխուժած՝ Հալեպի և Դամասկոսիսուլթանին։

 

Սիս մայրաքաղաք

Մլեհ իշխանապետը վերակառուցել է Սիսը և 1173–ին այն հռչակել է Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք։ Սիսը հիմնովին վերակառուցել, պարսպատել, արքունի ապարանքով, աշխարհիկ ու կրոնական շենքերով, պարտեզ–զբոսարաններով ու ծաղկանոցներով ճոխացրել է Լևոն Բ Մեծագործը։

Շինությունները

Շինարարական աշխատանքները Սիսում շարունակվել է նաև Հեթում Ա թագավորի և նրա հաջորդների ժամանակ։ Հայ պատմիչներն առաձնապես գովեստով են խոսում քաղաքի հյուսիսային թաղամասում Հեթում Ա–ի հիմնադրած նոր ապարանքի ու դրա ճոխ քանդակների մասին։ Բոլորաձև հորինվածքով Դարպաս–ապարանքը կերտվել է սրբատաշ խոշոր քարերով, մարմարյա սև սյունաշարով։ Հզոր աշտարակներով եռապարիսպ, եռադարպաս բերդը բաժանած է երեք մասի, որոնք միմյանց կապվում են քարակերտ ուղիներով։ Բերդի հարավային կողմում ներքնաբերդն է կամ բուն դղյանը, ուր վտանգի ժամանակ պատսպարվել է արքունիքը։ Սիսը ունեցել է մի քանի տասնյակ եկեղեցիներ ու վանքեր։ Հին եպիսկոպոսարանը և նրա եռախորան Ս. Գրիգոր Լուսավորիչեկեղեցին գտնվում էին քաղաքի հարավային ծայրամասում։ Հռոմկլայի գրավումից հետո այն դարձել է Հայոց ընդհանրական կաթողիկոսության, այնուհետև՝ ԿիլիկիայիՀայոց կաթողիկոսության աթոռանիստ կենտրոնը։ Սսի բարեգործական հիմնարկներից հայտնի էր Զապել թագուհու հիվանդանոցը, որի հիմնադրման մասին մարմարե քարի վրա պահպանվել է թագուհու արձանագրությունը։ Սիսը եղել է համահայկական մշակույթի խոշորագույն կենտրոն, որտեղ արքունիքի ընտրությամբ և պետական ռոճիկով գործող առաջնակարգ մտավորականները հավաքել, ուսումնասիրել, բազմացրել և կորստից փրկել են բազմահազար հին ձեռագրեր գիտական ու գրական արժեքավոր երկեր։ Սիսի ընտիր ձեռագրերը հիմնականում պահվել են արքունի մատենադարանում։ Սիսը հռչակվել է մասնագիտացված բարձրագույն դպրոցներով, որոնցից մեծահամբավը եղել է Ներսես Լամբրոնացու հիմնադրած աշխարհիկ համալսարանը։

  • Использование глаголов. 

1. Выбирать.
1. Борис всегда долго выбирает подарки другу. 2. Сегодня мы выбираем старосту группы.
2. Собирать – собрать.
а) Я сабираю старые открытки, а мой брат  сабирает марки. Мои друзья ничего не сабирают
Мои родители  сабирают фотографии разных городов.
б) Виктор, ты сабираеш много марок? Сколько открыток сабирает твоя сестра? Твои
родители сабирают много фотографий?
3. Повторять – повторить.
а) 1. На уроке студенты повторяют новые слова. 2. Сейчас я повторяю историю, потому
что у меня будет тест. 3. Диктор повторяет ещё раз диалог. 4. Мы повторяаем слова песни
«Катюша»

1 КТО (ЧТО) ИДЕТ, ЕДЕТ... КУДА?
     1. Отец едет на работу
     2. Мы спешим на аэропорт
     3. Дети идут в школу
     4. Сергей идет в библиотеку
     5. Ты идешь на лекциу
     6. Преподаватель идет в аудиториу
     7. Троллейбус № 2 идет на вокзал
     8. Студенты идут в институт
     9. Андрей и Виктор идут  выставку
    10. Студентка идет в лаборатория
    11. Автобус идет на площадь
    13. Борис идет на консультациу
    14. Сейчас я иду в общежитие
    15. Мы идем в драматический театр
    16. Студенты идут в технический университет
    17. Такси идет на железнодорожный вокзал
    18. Николай идет в студенческое общежитие