Monthly Archives: April 2017

,,Զատիկն իմ ընտանիքում,,

Ես  ձեզ մի խորհուրդ տամ. ովքեր ձու չեն սիրում, Զատիկի տոնական ձու թող ուտեն. գունավորած ձուն շատ համեղ է:  Ես սիրում եմ Զատկի տոնը,  որովհետև ամեն ինչ շատ զվարճալի է.  երբ ունես պինդ ձու և հաղթում ես բոլորին ու  հետո ուտում կամ նվիրում ես պարտվողների ճաքճքած կեղևներով ավարը:  Իմ ընտանիքում բոլորս շատ ենք սիրում Զատկի տոնը, որը եկեղեցում Հարության տոն են անվանում: «Քրիստոս հարյավ ի մեռելոց….. օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Ես գիտեմ, որ սա է տոնական շնորհավորանքի ձևը, բայց մենք իրար «Բարի Զատիկ» ենք ասում:

Մայրս չհասցրեց այս անգամ տունը զարդարել ու կանաչ խոտ աճեցնել, ոչ էլ Զատկական ծառը զարդարեց, ինչպես անում է ամեն տարի: Բայց մեզ խոտ նվիրեց  տատիկս,  թեև դա էլ անիմաստ էր, որովհետև մենք Զատիկը նշեցինք մեր գյուղում: Փոքրիկ քույրիկս և փոքրիկ  եղբայրս էլ էին եկել, մայրիկիս մեծ ընտանիքն էր հավաքվել.  շատ զվարճալի անցավ գյուղում: Տատիկս ընտրում էր պինդ կեղևով ձվերն ու ինձ տալիս,  ես երկու շատ պինդ ձու առանձնացրեցի, բայց մեկը մոռացա գյուղում, մյուսն էլ  տուն հասնելուն պես ձեռքիցս ընկավ և կոտրվեց:

Բակում ինձ էին սպասում ընկերներս, որոնց հետ նույնպես ձվակռիվ արեցինք:

Advertisements

Դիլիջանի Ճամբորթություն

Հինգշաբթի օրը մենք շատ գեղեցիկ դիլիջանի ճանապարհին եինք երբ տեղ հասանք իմիջայլոց մեր հյուրանոցը շատ գեղեցիկ էր  մի փոքր թե ուրենք գնացել ինչենք արել

 

հինգշաբթի  Երևան-Սևանա լիճ-Դիլիջան-Թուֆենկյան կենտրոն-Հաղարծին-Շամախյան-Գոշավանք-  շաբաթ Սևանավանք: ուրբաթ Թափառումներ քաղաքում,շաբաթ այցելություն Դիլիջանի միջնակարգ դպրոց, Թումո կենտրոնի Դիլիջանյան մասնաճյուղ,  UWC  Դիլիջան: Շամախյան գյուղ՝ Անանյանի ծննդավայր: իմ համար ճամբորթությունը շատ լավ անցավ  մենք դիլիջանում ֆուդբոլ խաղացինք այտեղի երեխաների հետ մի ծատ շքեղ դաշտում բայց վատը այն է որ 4-0 պարտվեցինք մի խոսքով այսպես հետաքրքիր բաներ:

  1.  Դուրս եք գրում պատմվածքներում հանդիպած տեղանունները/մարզ, տեսարժան վայր, հուշարձան, գետ , լիճ, լեռ, սար, պատմական որևէ բերդ/
Սևան – Գտնվում է Գեղարքունիքի մարզում, ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա:
Այրիվանք- Այրիվանքը գտնվում է Գեղարքունիքի մարզում ,Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում
Աշոտ  Երկաթ –  Աշոտ Երկաթը  գտնվում է Գեղաչքունիքի մարզում սևանալճի ափին
 
  1. Կատարում եք դրանց մասին որոնողական աշխատանք՝ անվան ծագումնաբանություն, գտնվելու վայր/ո՞ր մարզում է, ո՞ր քաղաքին է հարևան և այլն/
   Սևանի –  անվան ծագում – Վանալճի ափին ապրող հայերը որոշեցին բնակություն հաստատել Գեղամածովի ափերին  նրանց ասել եին որ այնտեղ լավ է Գեղամանել է մեծ լիճ դուք այնտեղ ձեզ լավ կզգաք սակայն այնտեղ ապրելով Վանեցիներն հասկացան որ Գեղամածովակի ափերին խիստ եղանակային պայմաններեն և Վանեցիների մեջ առաջացավ հետևյալ արտահայտությունը Վան Վան սև Վան եկավ գլխներիս և այտպես առաջացավ լճի անվանումը Սեվան:
Այրիվանքի – անվան ծագում  Այրիվանքի անվան ծագումը առաջացել է Հայր բառից
Աշոտ Երկաթ – անվան ծագումը Աշոտ Երկաթին Երկաթ մականունը տվելեն քանի  որ  նա ֆիզիկապես շատ ուժեղ է եղել և որ երկաթի պնդություն է ունեցել
  1. Գրում եք, որ պատմվածքում եք հանդիպել այդ կենդանատեսակին, դուրս եք գրումնկարագրությունները, համացանցում փնտրում, թե տվյալ կենդանին ՀՀ տարածքում էլորտեղ է տարածված, այդ կենդանու մասին նկարագրություն եք հանում, նկարներովտեղադրում բլոգում
Հովազները շատ շատեն տարածված Աֆրիկայում
Մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը՝ մինչև 165 սմ, պոչինը՝ 75–110 սմ, քաշը՝ 60 կգ։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով, կան նաև լրիվ սև մորթով հովազներ (հանդիպում է Ճավա կղզում)։ Ականջները կարճ են ու կլորավուն։ Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով։
Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։