Monthly Archives: March 2019

English. homework

English 1.png

English 2.png

English 3

Advertisements

Բագրատունյաց Հայաստանի տնտեսությունը։ Պետական կարգը։

Նկարագրել , համեմատել Հայաստանի 11-րդ դարի և 21-րդ դարի

  • տնտեսությունը

11-րդ դարում բարձր զարգացման հասավ գյուղատնտեսությունը։ Հողագործության մակարդակով աչքի էին ընկնում Արարատյան, Տարոնի, Բագրևանդի Բասենի, Վանանդի և Շիրակի դաշտերը։ 21-րդ դարի տնտեսությունը օգնում է բավարարել մարդու առավելագույն պահանջմունքները սահմանափակ ռեսուրսների աշխարհում։

  • անասնապահությունը

11-րդ դարում անասնապահությամբ ավելի շատ զբաղվում էին նախալեռնային ու լեռնային հարուստ արոտավայրեր ունեցող շրջաններում։ 21-րդ դարում անասնապահությամբ զբաղվելը հարմար է ավելի շատ տեղերում։

  • արհեստագործությունը

Արհեստագործության հետագա զարգացումը հանգեցրեց արհեստի նոր մասնագիտությունների հանդես գալը։ Դարբնությունից անջատվեցին պայտառությունը, զինագործությունը։ Արհեստավորները քաղաքներում զբաղեցնում էին առանձին թաղամասեր։ Անին հայտնի էր իր «Դարբնափողոց», «Նալբանդանոց», «Կոշկակարանող» թաղամասերով։

  • առևտուրը

IX-XI դդ. մեծ վերելք ապրեց արտաքին առևտուրը: Շնորհիվ իր չեզոք դիրքի, Հայաստանը վերածվեց մշտապես իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև տարանցիկ առևտրի կարևոր կենտրոնի: Դրան մեծապես նպաստեցին Հայաստանն արևելքից արևմուտք և հարավից հյուսիս հատող կարևոր առևտրական մայրուղիները: Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը:

Հայաստանը ոչ միայն ապրանքներ էր ներմուծում, այլև լայնորեն արտաքին շուկա էր հանում իր արտադրանքը: Արտահանվում էին հացահատիկ, ձիեր, ջորիներ, երկաթ և գունավոր մետաղներ, գյուղատնտեսական մթերքներ, աղ, ներկեր և այլն: Արտահանվող ապրանքների մեջ մեծ բաժին էր կազմում արհեստագործական արտադրանքը՝ մետաղե գործիքներ, ոսկյա և արծաթյա իրեր, բրդե, բամբակե ու մետաքսե գործվածքներ, պղնձե ամանեղեն և այլն: Ներմուծվող ապրանքների մեջ առանձնանում էին հնդկական համեմունքները և թանկարժեք քարերը, չինական մետաքսե գործվածքները և ճենապակին, ռուսական մորթիներն ու մուշտակները և այլն:

Առևտրի զարգացումը խթանեց նաև դրամաշրջանառությունը, չնայած դրան զուգահեռ գործում էր պարզ ապրանքափոխանակությունը: Առևտրատնտեսական հարաբերություններում խիստ բարձրացավ փողի դերը: Սակայն առևտուրը կատարվում էր արաբական և բյուզանդական դրամներով, քանի որ Բագրատունի գահակալները սեփական դրամ չէին հատում:

Տարանցիկ առևտուրը հիանալի պայմաններ ստեղծեց միջազգային առևտրի մայրուղիների վրա գտնվող հայկական քաղաքների բարգավաճման և հարստացման համար:

  • պետական կառավարման համակարգը

IX – XI    դարերում Հայաստանը միջնադարյան տիպի միապետություն էր: Պետության գլուխ կանգնած էր թագավորը ՝ անսահմանափակ իշխանությամբ: Երկրի համար վճռական նշանակություն ունեցող բոլոր հարցերում թագավորը խորհրդակցում էր արքունիքի հետ: Անիում նստող Բագրատունիներին ենթակա էին հայկական բոլոր թագավորներն ու իշխանները, ինչպես նաև արաբ ամիրաները: Թագավորը պետությունը կառավարում էր բարձրաստիճան հատուկ պաշտոնյաների և գործակալությունների միջոցով: Կարևոր պաշտոնները տրվում էին արքունիքին մոտ կանգնած իշխաններին ու արքայական տան անդամներին:

  • բանակը

Բագրատունյաց պետության մեջ հատուկ դեր ուներ բանակը, որի թվակազմը հասնում էր 80-100 հազարի: Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարանի դասագիրք, էջ 103-107, համացանց

Լրացուցիչ աշխատանք

Հայկական գորգերի պատմությունը   /եթե  տանը ունեք հին գորգ, իր հետաքրքիր պատմությամբ, կարող եք գրել այդ գորգի պատմությունը/

Պարբերական համակարգի ստեղծումը և տարրերի դասակարգումը

Առաջին դասակարգումը

Երբ որ տարրերը 60-ից ավելացան անրաժեշտ եղավ տարրերը դասակարգել:Բոլոր տարրերը բաժանեցին երկու խմբի մետաղական և ոչմետաղական;Բոլոր մետաղները բացի սննդիկից պինդ են և պլաստիկ են ունեն մետաղական փայլ ունեն ջերմաէլեկտրա հաղուրդություն,ոչ մետաղները եթե պինդ են փխրուն են,մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են չունեն պլաստիկություն չուն են փայլ չունեն ջերմաէլեկտրա հաղորդություն:Այս դասակարգումը թերի էր,որովհետև գտնվեցին տարրեր,որոնք ունեն և ոչմետաղական և մետաղական հատկություններ: Հաջորդ քայլը բոլոր մետաղներից արաձնացրեցինք ամենաակտիվ մետաղները որոնք կոչվեցին Ալկալիական, մետաղներ LI, Na ,K ,Rb ,Cr,fr

Ոչ մետաղներից առաձնացրեցինք ամենաակտիվ ոչ մետաղները հալոգեն  բառը թարգմանվում է հունարենից աղածին F2, Cl2,Br2 ,I2, At2

երրորդ խումբը բոլոր գազերից արանձնացրեցին այս գազրը կազմվածեն ատոմներից He,Ne,Ar,Kr,Xe,Rn  նրանց ատոմները այնքան պասիվեն որ չեն միանում իրար հետ և ուրիշ ատոմների հետ որ չեն առաչացնում և չեն առաչացնում մոլեկուլներ :


2.Բայաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

 սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:-սահմանակ եղանակ
Բ. Գնաս,գնայիր-ըղձական եղանակ
Գ. Կգնաս, կգնայիր:-Ենթադրական եղանակ
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:-հարկադրական եղանակ
Ե. Գնա՛, մի՛ գնա-հրամայական եղանակ

Ենթադրական եղանակ

Գրել-կգրեմ,կգրես,կգրի,կգրենք,կգրեք,կգրեն

Կարդալ-կկարդամ,կկարդաս,կկարդա,կկարդանք,կկարդաք,կկարդան

Խաղալ- կխաղամ,կխաղաս,կխաղա,կխաղանք,կխաղաք,կխաղան

Մաքրել- կմաքրեմ,կմաքրես,կմաքրի,կմաքրենք,կմաքրեք,կմաքրեն

Վազել – կվազեմ,կվազես,կվազի,կվազենք,կվազեք,կվազեն

Մտածել- կմտածեմ,կմտածես,կմտածի,կմտածենք,կմտածեք,կմտածեն

Քայլել- կքայլեմ,կքայլես,կքայլի ,կքայլենք,կքայլեք,կքայլեն

 

Գրել-կգրեի,կգրեիր,կգրեր,կգրեինք,կգրեիք,կգրեին

Կարդալ –կկարդայի,կկարդայիր,կկարդայր,կկարդայինք,կկարդայիք,կգարդայն

Խաղալ – կխաղայի,կխաղայիր,կխաղայր,կխաղաինք,կխաղաիք,կխղաին

Մաքրել_ կմաքրեի,կմաքրեիր,կմաքրեր,կմաքրեինք,կմաքրեիք,կմաքրեին

Վազել- կվազեի,կվազեիր,կվազեր,կվազեինք,կվազեիք,կազեին

Մտածել-կմտածեի,կմտածեիր,կմտածեր,կմտածինք,կմտածենք,կմտածեին

Քայլել-կքայլեի,կքայլեիր,կքայլեր,կքայլեինք,կքայլեիք,կքայլեին