Category Archives: Բնագիտություն

Մարդու աչք

Աչք  լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

ԲովանդակությունԿառուցվածք

Թաղանթներ

Մարքու աչք։ Սպիտակուցային թաղանթի վրա պարզ երևում են արյունատար անոթները և ծիածանաթաղանթի շուրջը մուգ շրջանը։

Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։

Սպիտակուցայն թաղանթ

Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի։ Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը։

Ծիածանաթաղանթ

Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը, և դրանից կախված՝ աչք, են ընկնում լույսի մեծ կամ փոքր քանակությամբ ճառագայթներ։ Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ՝ մելանին գունակը, որի քանակությունից է կախված աչքի գույնը (մոխրագույն, երկնագույնից մինչև դարչնագույն, համարյա սև)։ Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն աչք են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով։ Այդ դեպքում աչք ունենում է կարմրավուն երանգ։ Ծիածանաթաղանթում գունակի անբավարարությունը հաճախ զուգակցվում է աչքի մյուս մասերի, մաշկի, մազերի անբավարար գունակավորմամբ։ Այդպիսի մարդկանց անվանում են լսնամաշկավորներ (ալբինոսներ), որոնց տեսողությունը սովորաբար բավականաչափ թույլ է։

Բիբ

Մարդու աչքի ՄՌՏ լուսանկարը

Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում:Մարդու աչքը շատ նուրբ եվ բարդ օրգան է:Այսօրվա համար այսքանը կհանդիպենք վաղը:

Ակնաբյուրեղ

Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից բարակ թելեր են գնում դեպի թարթչային մարմին։ Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն։ Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է։ Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։

Խցիկներ

Եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի, ինչպես նաև ծիածանաթաղանթի ու ոսպնյակի միջև կան ոչ մեծ տարածություններ, որոնք համապատասխանաբար անվանվում են աչքի առաջային և հետին խցիկներ։ Դրանք պարունակում են թափանցիկ հեղուկ, որն անընդհատ շրջանառության մեջ է և սնում է անոթազուրկ եղջերաթաղանթն ու ոսպնյակը։ Դրա նորացման գործընթացն աչքի հյուսվածքների ճիշտ սնուցման անհրաժեշտ պայման է։ Շրջանառող հեղուկի քանակությունը կայուն է և ապահովում է ներակնային ճնշման հարաբերական կայունությունը։

Ապակենման մարմին

Ոսպնյակի հետևում ակնախոռոչը լքցված է թափանցիկ դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։

Ցանցաթաղանթ

Մարդու նորմալ աչքի ցանցաթաղանթը։ Հատակին պարզ երևում են աչքի արյունատար անոթները։

Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ։

Ցանցաթաղանթը աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք։ Ցանցաթաղանթում գտնվում են լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են։ Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը։ Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։ Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը։ Ցանցաթաղանթից նրա դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ։

Օժանդակ ապարատ

Կոպեր

Կոպերը զույգ, շարժուն, վարագուրանման մաշկային ծալքեր են, որոնց հաստության մեջ գտնվում է շարակցահյուսվածքային պինդ թիթեղը, ինչպես նաև ակնաճեղքը փակող բոլորաձև մկանը։ Կոպերի ազատ եզրերին աճում են թարթիչները (վերին կոպին՝ 100-150, ստորինին՝ 50-70) և բացվում են ճարպագեղձերի ծորանները։ Թարթիչներն աչք պաշտպանում են օտար մարմիններ (փոշի) ընկնելուց։ Կոպերի ներսային մակերևույթը և ակնագնդի առաջային մասը (բացառությամբ եղջերաթաղանթի) ծածկված է լորձաթաղանթով՝ շաղկապենիով։

Արցունքագեղձեր

Աչքի արցունքագեղձերի և արցունքային համակարգի կառուցվածքը։

Ակնակապիճի վերին դրսային եզրին տեղադրված է արցունքագեղձը, որն արտադրում է աչքը ողողող արցունքային հեղուկ։ Ակնագնդի մակերևույթին վերջինիս հավասարաչափ տարածմանը նպաստում է կոպերի թարթումը։ Արցունքը, ակնագնդերը խոնավացնելով, հոսում է դրա առաջային մակերևույթով դեպի ակնաճեղքի ներսային անկյունը, ուր վերին և ստորին կոպերին կան արցունքային խողովակների անցքեր (արցունքային կետեր)։ Արցունքային խողովակները թափվում են արցունքապարկի մեջ։

Ակնագունդի մկաններ

Ակնագնդերի շարժումները և դրանց համաձայնեցվածությունն իրականացվում են աչքի 6 մկանների օգնությամբ։

Աչքի զարգացումը

4 շաբաթական սաղմում առաջային ուղեղի (diencephalon) նեյրոէկտոդերմի կողմնային հատվածները վերածվում են տեսողական բշտերի: Յուրաքանչյուր բուշտ տեսողական ցողունով կապված է նախնական ուղեղի հետ: Տեսողական բշտի ազդեցությամբ հարակից մակերեսային էկտոդերմը հաստանում է եւ վերածվում ոսպնյակային պլակոդի: Իսկ մեզենքիմի կոնդենսացված մասը տեղակայվում է տեսողական բշտի եւ ոսպնյակային պլակոդի միջեւ: Սնամեջ տեսողական բուշտը ներփքվելով ստանում է երկշերտ գավաթի տեսք: Այս տեսողական գավաթի ներքին շերտը, որը պետք է վերածվի ցանցենու նյարդային մասի, ենթարկվում է պրոլիֆերացիայի եւ շերտավորման: Արտաքին շերտը պահպանվում է որպես միաշերտ էպիթել եւ սկիզբ տալիս ցանցենու պիգմենտային էպիթելին: Այս երկու շերտերի ոչ նորմալ սերտաճման հետեւանքով կարող է առաջանալ ցանցենու շերտազատում: Տեսողական գավաթի ներփքված մասում գտնվող մեզենքիմը սկիզբ է տալիս ապակենման մարմնին: Տեսողական բշտի ստորին մակերեսին կա ճեղք, որը ներփակում է հիալոիդ անոթները եւ հետագայում տեսողական նյարդը ձեւավորող նյարդաթելերը: Հիալոիդ անոթների մոտակա մասերը վերածվում են ցանցենու անոթների, իսկ հեռակա մասերը մինչեւ ապաճելը սնուցում են ոսպնյակը: Տեսողական գավաթի շուրջը գլխային մեզենքիմի խտացած մասը սկիզբ է տալիս միջին՝ անոթային շերտին (անոթաթաղանթ), եւ արտաքին՝ հենարանային շերտին (սկլերա): Սկլերան (խիտ շարակցկան հյուսվածք) զարգացող գլխուղեղի վրա շարունակվում է որպես կարծրենի (dura mater): Ոսպնյակային պլակոդը ներփքվելով վերածվում է ոսպնյակային բշտի, որը հետագայում առանձնանում է եղջերացող էպիթելից՝ վերածվելով երկուռուցիկ ոսպնյակի: Եղջերաթաղանթի ներքին սուբստանցիան նույնպես սկիզբ է առնում է մեզենքիմից, բայց արտաքին էպիթելն առաջանում է էկտոդերմից: Առաջային խցիկը ծագում է մեզենքիմի միջեւ եղած տարածությունոից: Թարթչավոր մարմինն ու ծիածանաթաղանթը նույնպես առաջանում են մեզենքիմից: Աչքի արտաքին մկանները սկիզբ են առնում առաջակնային սոմիտներից:

Տեսողություն

Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90 %-ն ընկալվում է տեսողությամբ։ Տեսողության շնորհիվ մարդը տարբերում է շրջապատի առարկաները, երևույթները, ընկալում սեփական մարմինը։ Տեսողությունն առաջնակարգ դեր ունի արտաքին աշխարհի իմացության մեջ։ Հազարավոր տարիների ընթացքում կուտակված փորձը սերունդներին է փոխանցված գրքերի, գրավոր խոսքի միջոցով։ Տեսողության մարդը սովորում է գրել և կարդալ։ Տեսողությունը հսկայական դեր ունի աշխատանքային գործունեության ընթացքում։ Մարդու աչքը կարող է տարբերակել 10 միլիոն գույն։

Մարդու աչք օպտիկակական, յուրատեսակ խցիկ է, որը կարելի է բաժանել լուսազգաց էկրանի (ցանցաթաղանթ) և լուսաբեկող միջավայրի (հատկապես եղջերաթաղանթը և ոսպնյակը)։ Պարզ տեսնելու համար աչք ընկնող ճառագայթների կիզակետը պետք է համընկնի ցանցաթաղանթի հետ։ Սակայն դա միակ պայմանը չէ։ Առարկայի մանրամասնությունները տարբերելու համար անհրաժեշտ է, որ դրա պատկերն ընկնի ցանցաթաղանթի՝ բբի ուղիղ դիմացը գտնվող շրջանում։ Դեղին բծի կենտրոնական հատվածն ամենալավ տեսողության տեղն է։ Դիտվող առարկան դեղին բծի կենտրոնին միացնող գիծը կոչվում է տեսողական գիծ կամ տեսողական առանցք, իսկ դիտվող առարկայի վրա 2 աչքի տեսողական գծերը միաժամանակ ուղղելու հատկությունը՝ համամիտություն։ Որքան մոտ է տեսողական օբյեկտը, այնքան մեծ է տեսողական գծերի համամիտության աստիճանը։

Ակոմոդացիա

Աչքի ակոմոդացիոն համակարգը։ Ոսպնյակի կորության փոփոխությունը և պատկերի առաջացումը ցանցաթաղանթի վրա։

Ոսպնյակը հատուկ կապանով միացած է թարթիչային մկանին, որը լայն օղակով տեղադրված է ծիածանաթաղանթի հետևում։ Այդ մկանի օգնությամբ ոսպնյակը փոխում է իր ձևը, դառնում ավելի կամ պակաս ուռուցիկ և համապատասխանաբար՝ ուժեղ կամ թույլ բեկում աչքի մեջ ընկնող ճառագայթները։ Ոսպնյակի այդ հատկությունն անվանում են աչքի հարմարում (ակոմոդացիա)։ Այն հնարավորություն է տալիս պարզորոշ տեսնել տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները՝ ապահովելով դիտվող առարկայից եկող ճառագայթների կիզակետի համատեղումը ցանցաթաղանթի հետ։ Աչքի հարմարման հանգստի ժամանակ (այսինքն, երբ ոսպնյակն առավելագույն չափով տափակած է) աչքի բեկող հատկությունն անվանում են բեկունակություն (ռեֆրակցիա

Տարբերում են համաչափ, հեռատեսային և կարճատեսային բեկունակություն։ Համաչափ բեկունակության դեպքում առարկաներից եկող զուգահեռ ճառագայթների կիզակետը համընկնում է ցանցաթաղանթի լուսազգաց շերտի հետ, որով ապահովվում է առարկայի ճշգրիտ պատկերը տեսնելը։

Հեռատես աչքը օժտված է համեմատաբար թույլ բեկունակությամբ։ Դրա ժամանակ հեռու գտնվող առարկաներից եկող ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթի հետևում։

Կարճատես աչքում հեռու գտնվող առարկաներից եկող ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթի առջևում։ Կարճատես աչքը լավ է տեսնում միայն մոտ գտնվող առարկաները։ Հեռատեսության կամ կարճատեսության աստիճանի մասին դատում են աչքին դրված տեսապակիների օպտիկական ուժով, այդ տեսապակիները բեկունակության հանգստի պայմաններում այնպես են փոխում աչքն ընկնող զուգահեռ ճառագայթների ուղղությունը, որ դրանք կիզակետվում են ցանցաթաղանթի վրա։

Պատկերի ձևավորում

Կաթնասունների ցանցաթաղանթի կառուցվածքը։

Բնական տեսողություն ունեցող մարդկանց ակնագնդում բեկված ճառագայթներն ընկնում են ցանցաթաղանթի վրա և այնտեղ առաջացնում առարկայի փոքրացված և շրջված պատկերը։

Լույսի ազդեցությամբ ընկալիչներում առաջանում են ֆոտոքիմիական փոփոխություններ, որոնք նպաստում են նյարդային ազդակների առաջացմանը։ Վերջիններս տեսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի տեսողական գոտի, ուր տեղի է ունենում գրգիռների վերջնական տարբերակումը՝ առարկաների ձևը, գույնը, մեծությունը, շարժման ուղղությունը, տեղադրվածությունը տարածության մեջ և այլն։ Ժամանակի յուրաքանչյուր պահին ակնաբյուրեղը փոխելով իր կորությունը հարմարվում է մոտ կամ հեռու գտնվող առարկաները տեսնելուն։ Մոտ առարկաները տեսնելիս ակնաբյուրեղի կորությունը մեծանում է, և ճառագայթները մեծ չափով են բեկվում։ Հեռու առարկաները դիտելիս ակնաբյուրեղը տափակում է, և ճառագայթները նրա միջով համեմատաբար քիչ են բեկվում։

Օպտիկական ուժ

Տեսապակու օպտիկ, ուժը որոշվում է դիօպտրներով։ Տարբերում են թույլ (մինչև 3 դիօպտր), միջին (4-6 դիօպտր) և բարձր (6 դիօպտր) աստիճանի հեռատեսություն և կարճատեսություն։ 2 աչքի բեկունակությունը ոչ միշտ է միատեսակ լինում (օրինակ՝ 1 աչքի հեռատեսություն, մյուսի՝ կարճատեսություն կամ 2 Uում դրանց տարբեր աստիճանների զուգակցում)։ Այդպիսի վիճակն անվանում են զույգ աչքերի անհավասար բեկունակություն։

Տեսողության խանգարումներ

Կարճատեսության ժամանակ, պատկերը ձևավորվում է ցանցաթաղանթի դիմացը։

Տեսողության տարածված խանգարումներ են կարճատեսությունը և հեռատեսությունը, որոնք լինում են բնածին և ձեռքբերովի։ Բնածին կարճատես մարդկանց ակնագունդը երկարացած է, և աչքից հեռու գտնվող առարկաների պատկերներն առաջանում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա առջևի մասում։ Ձեռքբերովի կարճատեսությունը զարգանում է ակնաբյուրեղի ուռուցիկության մեծացման հետևանքով։ Այն կարող է առաջանալ ոչ ճիշտ նյութափոխանակության, աչքի հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում։ Կարճատես մարդկանց հեռու գտնվող առարկաների ուրվագծերն աղոտ են թվում։ Երկգոգավոր ոսպնյակներով ակնոցները փոքրացնում են լույսի ճառագայթների բեկումը, և առարկայի պատկերը տեղափոխվում է ցանցաթաղանթի վրա։

Բնածին հեռատեսության դեպքում ակնագունդը կարճացած է, որի պատճառով մոտ գտնվող առարկաների հստակ պատկերներն առաջանում են ցանցաթաղանթի հետևում։ Ձեռքբերովի հեռատեսությունը զարգանում է ակնաբյուրեղի ուռուցիկության փոքրացման հետևանքով։ Երկուռուցիկ ոսպնյակներով ակնոցները մեծացնում են ճառագայթների բեկումը և օգնում են մոտ գտնվող առարկաների պատկերը ցանցաթաղանթի վրա առաջանալուն։

Տեսողության վրա վնասակար ներգործություն ունեն A վիտամինի պակասը, ոգելից խմիչքները, թմրանյութերը, ծխելը, հատկապես պատանեկան հասակում։ Ծխախոտի նիկոտինը և մյուս թույներն առաջացնում են տեսողական նյարդի վնասվածք։

Աչքի հիվանդություններ

Կոպաբորբ, բլևարիտ

Կարող է լինել աչքի կամ դրա մասերի թերզարգացում, որը ժառանգական բնույթի է կամ առաջանում է պտղի վրա տարբեր վնասակար գործոնների, առավել հաճախ հղիության ժամանակ մոր կրած հիվանդության ազդեցությունից։ Աչքի արտաքին մասերը մատչելի են մանրէների, ինչպես նաև ֆիզիկական ու քիմիական գործոնների ազդեցությանը, որից կարող են ախտահարվել կոպեզրերը (կոպաբորբ), լորձաթաղանթը (շաղկապենաբորբ), եղջերաթաղանթը (եղջերենաբորբ)։ Հարկավոր է հաշվի առնել, որ բակտերիաներից և վիրուսներից առաջացած շաղկապենաբորբը հաճախ վարակիչ է։ Երբեմն բորբոքումը տարածվում է դեմքի՝ աչքին հարակից հատվածների վրա։ Հազվադեպ ախտահարվում են ակնագնդի պատյանները (անոթաթաղանթաբորբծիածանաթաղանթի և թարթիչային մարմնի բորբոքում, ցանցաթաղանթաբորբ)։ Տարիքային փոփոխությունները և ընդհանուր հիվանդությունները երբեմն առաջացնում են ոսպնյակի մթագնում։ Աչքում հեղուկի շրջանառության բնականոն գործընթացի խանգարման դեպքում կարոդ է բարձրանալ ներակնային ճնշումը և գլաուկոմայիպատճառ դառնալ։ Հաճախ աչքի ախտահարումը պայմանավորված է ներքին օրգանների հիվանդություններով և դրսևորվում է որպես վերջիններիս ախտանշան։ Աչքի փոփոխություններ կարող Են նկատվել նաև կենտրոնական և ծայրամասային նյարդայինսիրտանոթային համակարգերի հիվանդությունների, թունավորումների, նյութափոխանակության խանգարումների, ներզատիչ գեղձերի ախտահարումների, աչքի հարակից մասերի (դեմքի և գլխի մաշկածածկույթների և ոսկրերի, քթի հավելյալ ծոցերի) հիվանդագին գործընթացների դեպքերում։

Աչքի վնասվածքներ

Պատճառ

Աչքի վնասվածքներից հնարավոր են ծանր հետևանքներ՝ տեսողության կտրուկ նվազում և նույնիսկ կուրություն։ Աչքի թեթև վնասվածքները ժամանակին բուժելիս անհետևանք անցնում են, հակառակ դեպքում կարող են բարդանալ։

Հաճախ աչք կարող են ընկնել փոշի, ավազ, ածուխի, մետաղի մասնիկներ, հրաթեփի և հղկաքարի փոշի։ Դրանք ընկնում են կոպի տակ կամ թափանցում եղջերաթաղանթի, ծիածանաթաղանթի մեջ, երբեմն՝ նույնիսկ աչքի խորքը և վնասում հյուսվածքները։ Հաճախ փոշին պարունակում է հիվանդածին մանրէներ, որոնք կարող են առաջացնել բորբոքումներ։

Սալջարդ

Աչքի սալջարդ

Լուրջ հետևանքներով լի է աչքի՝ բութ առարկաներով առաջացած սալջարդը։ Այդպիսի դեպքերում աչքի արտաքին թաղանթը հաճախ մնում է ամբողջական, բայց ավելի նուրբ ներքին գոյացությունները կարող են խիստ տուժել։ Ուժեղ հարվածից վնասվում է նաև աչքի արտաքին թաղանթը։

Այրվածքներմ ջրի ցայտերը կարող են առաջացնել աչքի և կոպերի ծանր այրվածքներ։ Շատ լուրջ հետևանքներ ունեն թթուներիցհիմքերիցանիլինային ներկերիցանուշադրի սպիրտից, կրից և այլ նյութերից առաջացած քիմիական այրվածքները։ Աչքի այրվածքներ կարող են առաջանալ անդրամանուշակագույն ճառագայթներից(էլեկտրազոդման, կինոնկարահանման ժամանակ), ինչպես նաև պարզ արևոտ օրերին՝ լայնատարած ձյունածածկույթների դեպքում։ Այդ ճառագայթների ազդեցությունից 6-8 ժ անց առաջանում են շաղկապենու կարմրություն, արցունքահոսություն, լուսավախություն, ցավ, երբեմն՝ եղջերաթաղանթի մակերեսային բորբոքում։ Նշված երևույթները սովորաբար մի քանի օրում ինքնուրույն վերանում են։ Հատկապես վտանգավոր են մետաղի, քարի, փայտի, ապակու մեծ ուժով թռչող բեկորներից առաջացած վնասվածքները։

Առաջին օգնություն

Աչք օտար մարմիններ ընկնելիս հարկավոր է մաքուր վիրակապ դնել և տուժածին անմիջապես տեղափոխել բուժհիմնարկ։ Երբեք չի կարելի ինքնուրույն հանել աչքի մեջ ընկած օտար մարմինը, այն կարող է ծանր վնասվածքի պատճառ դառնալ։ Քիմիական այրվածքների ժամանակ հարկավոր է նախ աչքերը փակ լվանալ դեմքը, ապա աչքերը՝ առատ ջրով (5-10 ր, առանց ձեռքով դիպչելու)։ Անիլինային ներկերով այրվածքների ժամանակ աչքերըհարկավոր է լվանալ մուգ թեյով, որը պարունակում է ներկանյութի ազդեցությունը թուլացնող տանին նյութը։ Լվացվելուց հետո, վնասված աչքին առանց վիրակապ դնելու, տուժածին անմիջապես հարկավոր է տեղափոխել բուժհիմնարկ։

Կանխարգելում

Վնասվածքներն առավել հաճախ առաջանում են արտադրությունում։ Դրանց կանխարգելման հիմնական միջոցառումը տեխնիկական անվտանգության կանոնները խստորեն պահպանելն է, արտադրամասում արդյունավետ օդափոխությունը, որը նվազեցնում է փոշոտվածությունը և աչք օտար մարմիններ ընկնելու հավանականությունը, գործիքների հետ ճիշտ վարվելը, աշխատատեղում կարգ ու կանոնի և մաքրության պահպանումը, հաստոցները հատուկ պաշտպան, սարքերով ապահովելը։ Դարբնոցային, փականագործական, քարտաշային աշխատանքների, քիմիական սարքերի սպասարկման, ձուլվածքների հատման, հաստոցային միջամտությունների, մետաղների գլոցման, զոդման, մեքենաների վերանորոգման և այլ դեպքերում հարկավոր է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ։ Անհատական պաշտպանության միջոց են ակնոցը (օրինակ՝ ակնոց-լուսազտիչ), դիմակները, սաղավարտը, լուսազտիչներով վահանակները՝ զոդողների համար։

Արևային այրվածքների կանխարգելման համար օգտագործում են հատուկ պաշտպանական ակնոց։

Աչքի թաղանթների պատռվածքների դեպքում չի կարելի լվանալ աչքերը և փորձել հեռացնել օտար մարմինը։ Այդ դեպքում աչքի վրա դնել մաքուր վիրակապ և տուժածին տեղափոխել հիվանդանոց։ Աչքերի մեջ քիմիական նյութեր (թթու,հիմք) ընկնելիս 15-20 րոպեի ընթացքում աչքերը լվանալ հոսող ջրով, ապա դիմել բժշկի։

Երեխաների աչքի վնասվածքների կանխարգելում

Դժբախտաբար, այդպիսի վնասվածքները լինում են հաճախ և կազմում են աչքի բոլոր վնասվածքների 1/3-1/4 մասը։ Երեխաների աչքի վնասվածքները հիմնականում առաջանում են վտանգավոր խաղերի ժամանակ (սուր, կտրող առարկաներով, հրապատիճներով, հրանոթային բռնկիչներով) և առավել վտանգավոր են։

Կրծքի երեխաները երկար եղունգներով կարող են վնասել իրենց աչքի եղջերաթաղանթը։ 2 տարեկանից սկսած՝ հարկավոր է երեխաներին սովորեցնել սուր առարկաների (դանակ, պատառաքաղ, մատիտ, որոշ խաղալիքներ) հետ վարվելու կանոնները։

Advertisements

Լսողության հիգիենա

իար-1.jpg625.jpg

Չնայած լսողության օրգանը գտնվում է քունքոսկրի խորքում, այնուամենայնիվ արտաքին զանազան ներգործություններից, վարակի ներթափանցումից զերծ պահելու համար անհրաժեշտ է կիրառել հիգիենայի մի շարք կանոններ։

Լսողության արտաքին անցուղու գեղձերից արտադրվող ականջածծումբն ունի պաշտպանական նշանակություն։ Նրա վրա պահվում են շրջապատող միջավայրի փոշին և մանրէները։ Ականջը մաքուր չպահելու դեպքում ականջածծումբը կուտակվելով խցանում է անցուղին, որից թուլանում է լսողությունը։ Երբեք չի կարելի այն հեռացնել լուցկու հատիկով, գնդասեղով։ Դրանից թմբկաթաղանթը կարող է վնասվել և նույնիսկ պատռվել։ Այդ դեպքում կխախտվի ձայնային տատանումների փոխանցումը ներքին ականջ, և լսողությունը կթուլանա կամ ամբողջովին կանհետանա։ Ականջածծումբ կուտակվելու դեպքում անպայման դիմել մասնագետ բժշկի, որը կմաքրի անցուղին։

Վարակիչ հիվանդությունների դեպքում (անգինա, գրիպ, քութեշ) մանրէները քթըմպանից լորձի հետ լսափողով կարող են ընկնել միջին ականջ և առաջացնել բորբոքում։ Այդ դեպքում կորչում է լսողության ոսկրիկների շարժունությունը և խանգարվում ձայնի տատանումների հաղորդումը ներքին ականջ։ Եթե բորբորքային պրոցեսը տարածվի ներքին ականջ, կարող են վնասվել լսողական ընկալիչները, և կառաջանա խլություն։ Ականջի ցավի դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի։

Լսողությանը մեծ վնաս է հասցնում ուժեղ աղմուկը, որից թմբկաթաղանթը կորցնում է իր առաձգականությունը, և լսողությունը վատանում է։ Գործարաններում և ֆաբրիկաներում օգտագործում են ձայնը խլացնող հարմարանքներ՝ ձայնակլանող, ձայնամեկուսիչ նյութեր, իսկ բանվորները հագնում են անձայնաթափանց ականջակալներ։

 

Ջերմային էներգիա

Ջերմային էներգիայի աղբյուրները
Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:
Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ են:
images.jpg
Այրման ընթացքում վառելանյութում պարունակվող ածխածնի ատոմները միանում են օդում գտնվող թթվածնի ատոմներին, ինչի հետևանքով առաջանում է ածխաթթու գազ: Այդ ռեակցիան ուղեկցվում է ջերմության անջատմամբ:
7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg
Միևնույն զանգվածով տարբեր վառելանյութեր այրելիս տարբեր քանակությամբ ջերմություն է անջատվում: Վառելանյութի ջերմային հատկությունները բնութագրվում են վառելիքի այրման տեսակարար ջերմությամբ:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմություն է անջատվում 1 կգ վառելանյութի լրիվ այրումից, անվանում են վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
Եթե հայտնի է տվյալ վառելանյութի այրման տեսակարար ջերմությունը և նրա զանգվածը, ապա կարող ենք որոշել այդ վառելիքի լրիվ այրումից անջատված ջերմության քանակը, եթե այդ երկու մեծությունները բազմապատկենք իրարով:

Աղյուսակում ներկայացված են մի քանի նյութի այրման տեսակարար ջերմությունները՝ արտահայտված ՄՋ/կգ-ով: 1ՄՋ-ն (մեգաջոուլը) հավասար է 1000000Ջ-ի:

Screenshot_1.png
Ուշադրություն
Քարածխի, նավթի, բնական գազի հանքերի շահագործումը էական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ նյութերի այրման հետևանքով մթնոլորտն աղտոտվում է: Թունավոր գազերը, մոխիրը, մուրը, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Այս վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը:
Անցյալ դարի կեսերից օգտագործվում է նաև միջուկային վառելիքը։
photo_105714.jpg
Ջերմային էներգիայի հզոր աղբյուրներ կան նաև Երկրի խորքերում: Դրանք տաք աղբյուրներն են ու գեյզերները:
eruzione-geyser-iloveimg-cropped.gif
Վառելանյութի պաշարները սահմանափակ են, այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել վառելանյութերը և միաժամանակ մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին, ինչպիսիք են՝ թափվող ջրի էներգիանքամու էներգիանԱրեգակի էներգիան և այլն:
solar-energy.jpg

Սննդային թունավորումն էր

12_otravlenieՍովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։

Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։
Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։

Ինչպե՞ս օգնել թունավորման դեպքում
«Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ, օրինակ ակտիվացված ածուխ (10 կգ քաշին՝ 1 հաբ)։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են առաջանալ ապագայում », – ասում է բժիշկ Տատյանա Պասիկովսկայան։
Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։
Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է, չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ բժիշկ կանչեք։

Նաև անմիջապես բժիշկ կանչեք, եթե․
• Դուք ճանաչեցիք բոտուլիզմի ախտանշաններ, այնպիսին, ինչպիսին են խոսելու կամ տեսողության կորուստը, մկանային թուլությունը, կուլ տալու դժվարությունը, բերանում չորությունը, մկանային կաթվածը և սրտխառնոցը։
• Դուք ճանաչեցիք սննդի քիմիական թունավորման ախտանիշներ․ փսխում, փորլուծություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնախնձորում ճնշման զգացողություն, թքարտադռություն, գիտակցության խառնաշփոթ և որովայնային ցավեր։
•եթե կասկած կա, որ թունավորումը սունկից է
•Փսխելը և դիարեյան լուրջ բնույթ ունի և շարունակվում է երկու օրից ավել
• Տուժողը երեխա է, մեժահասակ կամ թույլ իմունիտետով մարդ։

Սննդային թունավորումը կանխող միջոցառումներ

• Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել

• Մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը։

• Հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա։

• Ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում։

• Հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով։

• Խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ։

• Հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք։.

•Խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրությունդարձրեք պահպանման ժամկետին։

• Կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական հոսանքը, լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում։ Նման Rektor UJ UJմասնիկները կարող են լինել օրինակ մետաղներում – էլեկտրոնները, էլեկտրոլիտներում – իոնները (կատիոններե և անիոններր), գազերում – իոնները և էլեկտրոնները, վակուումում որոշակի պայմանների դեպքում – էլեկտրոնները, կիսահաղորդիչներում էլեկտրոնները և խոռոչները (էլեկտրոնա-խոռոչային հաղորդականություն): Երբեմն Էլեկտրական հոսանք է կոչվում նաև շեղման հոսանքը, որը առաջանում է էլեկտրական դաշտի փոփոխությունների ժամանակ։

Ինչ-որ նյութի մեջ էլեկտրական հոսանքի առկայության համար անհրաժեշտ է իրագործել երկու պայմաններ.

  1. Նյութը պետք է լիցքավորված, սակայն ազատ մասինկներ ունենա, այնպիսի մասնիկներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով(հոսանքակիրներ)։
  2. Այդ մասինիկների վրա պետք է ուժ ազդի և ստիպի շարժվել մի որոշակի ուղղությունով։

Սակայն որպեսզի էլեկտրական հոսանք անցնի, պետք է հոսանքի աղբյուր։ Հոսանքի աղբյուրը հատուկ սարք է, որի միջոցով հաղարդչում էլեկտրական դաշտ է առաջանում։

                         Հոսանքի աղբյուր

Հոսանքի առաջին աղբյուրը ստեղծել է Ալեսսանդրո Վոլտան 1800 թվականին։ Նա վերցրել է արծաթե ու ցինկե մի քանի տասնյակ զույգ կլոր թիթեղներ և նրանց միջև աղաջրի մեջ թրջված ստվարաթղթի կլոր միջադիրներ դնելով, այդ ամենը դասավորում է սյան տեսքով։ Հետո վերին և ներքևի թիթեղներին հաղորդալար ամրացնելով, Վոլտան ստանում է հաստատուն հոսանքի առաջին աղբյորը։ Այս հոսանքի աղբյուրը կոչում են վոլտյան սյուն։

Հոսանքի տեսակները

Էլեկտրական հոսանքի ունի հետևյալ հատկանիշները

  • հաղորդիչների տաքացում (գերհաղորդիչների մոտ ջերմություն է անջատվում)
  • քիմիական կազմի փոփոխություն(հիմնականում նկատվում էլեկտրոլիտների մոտ)
  • ստեղծում է մագնիսական դաշտի(դրսեվորվում է բոլոր հաղորդիչների մոտ, առանց բացառության )

Երբ լիցքավորված մասնիկները տեղափոխվում են մակրոսկոպիկ միջավայրի ներսում մարմինների հետ կապված ապա այդպիսի հոսանքը կոչվում էլեկտրական հաղորդման հոսանք;

Տարբերակվում են ՝

Կայծակ

Կայծակ նաև՝ շանթ, մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող կայծային էլեկտրական պարպում է։ Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։ Պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է 10-100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի։

                             Հատկություններ

Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայի հյուսիսում և Կենտրոնական Ֆլորիդայում։

55ce466eba64f.image

Բույսերի խնամք

IMG_20171218_105023 (1).jpgԱյսօր մենք տեխնալոգիայի դասին զբաղվել ենք բույսերի ևկենդանիների խնամքով:Քանի որ մենք փոխումենք կրիաների ջուրը (շաբաթը երկու անգամ ):կերակրեցինք կրիաներին և ձկներին:Դասարանի մի մասը գնաց ջրեց գրադարանի ծաղիկները:Մի մասը ջրեց առաջին հարկի ծաղիկները միքանի ընկերներ ջրեցին երրորդ հարգի ծաղիկները:Ինձ այս գործնական աշխատանքները տալիս են մի շարք գիտելիքներ ևգյուղատնտեսական հմտություններ:

երկրի ձգողական ուժ

Ձգողականություն միջազգային տերմինը՝ գրավիտացիա,«ծանրություն» բառից տիեզերական ձգողություն, ունիվերսալ հիմնարար փոխազդեցությունը բոլոր նյութական մարմինների միջև։Փոքր արագությունների և թույլ ձգողական փոխազդեցության դեպքում նկարագրվում է Նյուտոնի դեպքում՝  Չորս հիմնական փոխազդեցություններ:

 

                             Ձգողական փոխազդեցությունը

Գրավիտացիոն դաշտը  Դա նշանակում է, որ կարելի է մտցնել մարմինների զույգի գրավիտացիոն ձգողականության պոտենցիալ էներգիա, որը չի փոփոխվի մարմինները փակ կոնտուրով տեղափոխելուց հետո։ Գրավիտացիոն դաշտի պոտենցիալ լինելուց բխում է կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարի պահպանման օրենքը, ինչպես նաև հաճախ է հեշտանում մարմինների շարժման ուսումնասիրման խնդիրը գրավիտացիոն դաշտում։

 

 

Բույսեր խնամք

Այսօր մենք եկանք տեղնալոգյայի ընկեր Հասմիկի դասին և մտանք ջերմոց բուծարան որպեսզի խնամենք ծաղիկները,ափշեցինք, որովհետև բոլոր ծաղիկները ծաղկել էին : Ես և Էդգարը ջրեցինք առաջին հարկի ծաղիկները:Ընկերներիս մի մասը գնացել էր Մայր դպրոցի հարակից տարացքներից բերեցին վայրի խաղողների կտրոններ որոնք տնկեցինք որպիսի արմատակալի:Մի մասը խնամում և ջրում էին ջերմոց բուծարանի բույսրը: Իմ հետաքրքիր է անցնում ըեխնալոգիայի ժամը