Daily Archives: October 16, 2017

ֆլեշմոբյան առաջադրանքներ

1. Ո՞ր պոեմից է ծագել «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտությունը։ Ու՞մ գրչին է պատկանում այդ պոեմը։ Պոեմի սևագիր տարբերակում «армянин» բառի փոխարեն ո՞ր բառն է եղել:

«Ты трус, ты раб, ты армянин» արտահայտությունը Ա.Ս.Պուշկնի «Տազիտը» պոեմից է:          Պոեմի սևագիր տարբերակում «армянин» բառի փոխարեն եղել է «христианин» բառը:

2. Սա Կոմիտաս վարդապետի «Շրյոդեր» անունով ռոյալն է։ Ե՞րբ և ո՞վ դա նվիրեց վարդապետին։ Ո՞վ է իր նամակներից մեկում գրում հետևյալ տողերը․ «Կոմիտաս վարդապետի նման անհատականությունը, որ նույնիսկ հիացմունք է պատճառել Եվրոպային, ի վիճակի չէ իր սեփական երկրում ձեռք բերել դաշնամուր կամ հնարավորություն չունի ճամփորդելու գավառներում և կատարելու այն աշխատանքը, որ կարող է կատարել միայն ինքը և որն այնքան փառք կբերի մեր ազգին»:
Captionless Image
Դաշնամուրը Կոմիտասին նվիրել է հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանը 1907 թվականին:
Թումանյան է գրել. «Կոմիտաս վարդապետի նման անհատականությունը, որ նույնիսկ հիացմունք է պատճառել Եվրոպային, ի վիճակի չէ իր սեփական երկրում ձեռք բերել դաշնամուր կամ հնարավորություն չունի ճամփորդելու գավառներում և կատարելու այն աշխատանքը, որ կարող է կատարել միայն ինքը և որն այնքան փառք կբերի մեր ազգին»:
3. Ի՞նչ բացատրություն ունի «Դեղին մամուլ» թևավոր արտահայտությունը։ Ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել այն։ Նման օրինակ հանդիպու՞մ է ներկայիս լրատվական դաշտում։ Բե՛ր օրինակ (-ներ)։
Դեղին մամուլ – այս անունով բնորոշվում է տպագիր մամուլի այն տիպը, որն ունի լրագրողական պարզունակ լեզու, ժարգոնային արտահայտություններ, տուրք է տալիս սենսացիաներին, մերկարպարանոց փաստերին, իսկ մեկնաբանությունները՝ անլուրջ, մակերեսային միտումնավոր։
1883-ին ԱՄՆ-ում Ջոզեֆ Պուլիտցերը (1847-1931) ձեռք բերեց «Նյու Յորք ուորլդ» («Նյու Յորք աշխարհը») թերթը, որով ստեղծեց «նոր լրագրության» մոդել. պարզեցված անգլերեն, սենսացիաներ, աղմկալի միջադեպեր, նկարներ ու ծաղրանկարներ։ Ամենը նպատակաուղղված էր ընթերցողների քանակի մեծացմանը։ Նոր հրատարակիչը թերթի տպաքանակը մեկ տարում 15 հազարից հասցրեց 100 հազարի, իսկ երեք տարի անց՝ մինչև 4 միլիոնի։ Նա թերթում զետեղում էր մեծ, անսովոր վերնագրեր, նույնպես առաջին անգամ տեղ տվեց գունավոր ներդիրներին։ 1889-ից «Զվարճությունների բաժնում» տպագրվում էին նկարաշարեր «Դեղին մանչուկ» մականունով կատակերգական գործող անձի մասին։ Այստեղից էլ առաջացել է «դեղին մամուլ» հասկացությունը։
4. Ի՞նչ կազմություն և իմաստ ունի հայերեն արական անուն համարվող «Մխիթար» բառը, բառարմատը։ Մխիթար անձնանունով ի՞նչ հայտնի բժիշկ, ճգնակյաց, առակագիր, միաբանության հիմնադիր մարդիկ կան։ Երկու տողով հետաքրքիր փաստեր գրի՛ր յուրաքանչյուրի մասին։
նշանակում է մխիթարիչ մխիթարող:
Մխիթար Հերացի – Մխիթար Հերացին գրի է առել բժշկական գրքեր, որոնցից բացի մասունքներից, ուրիշ ոչ մի բան մեզ չի հասել։
Մխիթար Գոշ -Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։
Մխիթար Սեբաստացի-Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին: Նա եղել է հայ կաթոլիկ, եկեղեցական գործիչ, հայագետ և Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։
5. Ո՞վ է գործածել լատիներեն «O tempora! O mores!..․» թևավոր խոսքը։
Այդ արտահայտությունն առաջին անգամ գործածել է Մարկ Ցիցերոնը:
Advertisements

Լրացուցիչ (տանը)

4) Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42-­ն ավարտվել են ոչ-­ոքի արդյունքով։ Ոչ­ոքիների քանակը խաղերի ընդհանուր քա­նակի քանի՞ տոկոսն է։

120*x / 100 = 42

120 x =4200

x = 35

5) Վերցված է մի բնական թիվ։ Եթե նրան գումարենք 15 և ստացված

գումարը բազմապատկենք 4-­ով, ապա կստացվի 80։ Ո՞րն է այդ թիվը։

x+15*4=80

x+60 = 80

x = 20

 

6) Առաջին տրակտորը կարող է վարել դաշտը 15 օրում, իսկ

երկրորդը՝ 10 օրում։ Միասին աշխատելով՝ տրակտորները քանի՞ օրում կարող են վարել դաշտը։

15+10 = 25

25:2=12,5

12,5:2=6,25